Ինչպե՞ս ավելուկը օգնեց ռուս պոետին․ Եվգենի Եվտուշենկոյի հուշերից

«Երբ Թումանյան գյուղում էինք, մի պահ ինձ վատ զգացի կա՛մ ոլորապատ ճանապարհից, կա՛մ նախորդ օրվա հարսանիքից, կա՛մ ճնշման անկումից, կա՛մ միասին վերցրած ամեն ինչից:

Այդ ընթացքում մենք քայլում էինք սեղաններով շարված փողոցներով, որտեղ յուրաքանչյուր ընտանիք հյուրերին առաջարկում էր այն ամենը, ինչով հարուստ էր:

Մի տարեց հայ գյուղացի կին նկատեց, որ ես գունատ եմ, թարգմանչի միջոցով հարցրեց, թե ինչ է պատահել ինձ և անմիջապես, ձեռքով հանգստացնող նշան անելով, ինձ մեկնեց ավելուկ կոչվող խոտաբույսերով ափսե։

Իսկապես, երբ ավելուկը ճաշակեցի, ամեն ինչ հօդս ցնդեց՝ հայի բարի ձեռքով։ Երբ ես հեռանում էի Երևանից, հայ ընկերներս հարցրին. «Ի՞նչ նվիրենք քեզ»։ Ես պատասխանեցի. «Ավելուկ»։

Ես մեկ օր անց ստացա ավելուկ, որն ինձ հետ թռավ Մոսկվա։ Սա նաև տաղանդ է՝ ժամանակին զգալ այն, ինչ պետք է մարդուն, և այն պահը, երբ նա իրեն վատ է զգում…»,- վերհիշում է ռուս պոետ,վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան Եվգենի Եվտուշենկոն։