Ինչպե՞ս ճապոնական նավը փրկեց հազարաով ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԵՐ
Ձեզ ենք ներկայացնում քիչ հայտնի մի պատմություն այն մասին՝ ինչպես ճապոնական նավը փրկեց հազարավոր հայերի նավ:
Ճապոնական մարդասիրության ամենահիշարժան պատմությունը 1922թ․ Զմյուռնիայի աղետի ժամանակ էր, երբ ճապոնական նավի նավապետն ու իր անձնակազմը փրկեցին բազմաթիվ կյանքեր։

Հարյուր հազարավոր հայ և հույն գաղթականներ սողոսկեցին Զմյուռնիայի նավահանգստից, երբ 1922թ․ սեպտեմբրի 9-ին թուրքական զինված ուժերը մտան և գրավեցին քաղաքը։
Թուրքական զավթողականությանը հետևեցին հայ և հույն քաղաքացիների կոտորածները և տեղահանությունը։ Մոտ 20 դաշնակիցների նավեր նավահանգստում հետևում էին իրադարձություններին, երբ 4 օր անց Զմյուռնիայի հայկական հատվածում կրակ բռնկվեց և ավերեց քաղաքի մեծ մասը։

Նավերից մեկը ճապոնական էր և միակն էր, որ նախաձեռնեց անօգնական գաղթականների փրկությունը։
Նավահանգստում այդ ժամանակ ճապոնական բեռնատար նավը հենց նոր էր ժամանել և բեռնված էր հազարավոր դոլարների թանկարժեք մետաքսներով, գիպյուրներով և ճենապակիներով։ Ճապոնացի նավապետը, երբ գիտակցեց իրավիճակը, չհապաղեց։ Ամբողջ բեռը թափեց նավահանգստի կեղտոտ ջրերի մեջ և նավ բարձրացրեց մի քանի հարյուր գաղթականների, ովքեր տեղափոխվեցին Պիրեյ և ապահով իջան հունական կղզիներում:
Տոկիոյում ստեղծվեց հայկական հիմնադրամ, որը գլխավորում էր հայտնի ճապոնացի բանկիր Վիսկոնտ Էիչի Շիբուսավայի կողմից։