Այսպես են ՀԱՅԵՐԸ հնում հուղարկավորել մահացածներին. Ձեր մտքով անգամ չի անցնի՝ ինչի մասին է խոսքը
Հանգուցյալին մյուս աշխարհ ճանապարհելը բոլոր ժողովուրդների մոտ առանձին ու տարբեր արարողություններով է ուղեցվում: Հիմա հայերն այն լրիվ այլ կերպ են կազմակերոպում: Սակայն հետաքրքրիր է իմանալ, թե ինչպես ենք մենք ճանապարհել մեր հանգուցյալներին:
Ինչպես շատ ժողովուրդների, այնպես էլ հայերի հին հավատալիքներում հանգուցյալը նավակով էր մեկնում հանգուցյալ կյանք։

Արագած լեռան ստորոտին է գտնվում Վերին Նավեր դամբարանադաշտը։ Հնդեվրոպական խորհրդանիշներով, զոհաբերություններով ու մարտակառքերի վկայություններով այդ դամբարանադաշտը հնագետների ուշադրության կենտրոնում է։
Վերին Նավերը թվագրվում են Ք.ա 20թ-ին: Ներկայումս տեղանքի բարձրադիր վայրերում առանձին խմբերով պահպանվել են ավելի քան 300 դամբարանաբլուր, որոնցում բացվել են գետնափոր դամբարանախցեր:

Վերին նավեր նշանակում է վերին գերեզմանոց։ Պեղումներից պարզվել է, որ այս տարածաշրջանում հայերը ձիաբուծությամբ զբաղվել են հազարամյակներ առաջ։ Դրա մասին են վկայում մարտակառքերը, զոհաբերված ձիերի մոխրի սափորներ։
Հենց այս դամբարանաշատում հայտնաբերվել են նավի պատրաստման աշխատանքային գործիքներ ու նավի կտորներ: Այս ամենը պարզ է դարձնում, որ հեթանոս հայերը նույնպես հանգուցյալին բաց են թողել բաց ծով՝ հավատալով հոգու անմահությանը: Նա պիտի նավով ճանապարհորդեր ծովի մեջ ու հասներ դրախտի անմահության դարպասներին: