Ինչու՞ էին ՀԱՅԵՐԸ հնում նորահարսի գլխին ԵՌԱՑՐԱԾ ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ

Մեզ՝ հայերիս համար, հարսանքը ամենակարևոր արարողությունների մեկն է, որ պիտի անցնի տեղը-տեղին ու ճոխ՝ լի ուրածություններով: Սակայն այդ կարևոր արարողությունը նաև մի շարք տարօրինակ ավանդույթներով է հագեցած:

Դուք գիտեք, որ հնում հայ հարսնացուները հարսանիքից առաջ ու հետո բազմաթիվ փորձությունների են ենթարկվել: Ահա դրանցից մի քանիսը:

  • Հարսանիքի օրը հարսնացուն պետք է նուռը գցեր գետնին․ որքան շատ հատիկներ դուրս թափվեին պտուղից, այնքան շատ զավակներ կունենար այդ կինը։
  • Հարսանիքի հաջորդ օրը տան առջև փռել են սավան՝ ի նշան աղջկա անմեղության ապացույցի։ Որպես շնորհակալություն՝ աղջկա մորը նվեր են տվել, իսկ հորական տուն ուղարկել են կարմիր խնձորներ։
  • Փեսայի ընտանիքն առավոտից հավաքել է ազգականներին և մտերիմներին՝ խաշ ուտելու։
  • Աղջկա մայրը դստերն այցելում է հարսանիքից հետո 7-րդ օրը, երբ «գլուխլվայի» ծեսն է եղել։ Այդ օրն էլ բերել են օժիտը։
  • Այդ օրը հարսը ենթարկվել է վերջին փորձությանը։ Նրան տարել են բաղնիք, և լողացրել է ամուսնու տոհմի ամենատարեց կինը։ Վերջինս կարող էր եռացրած կամ շատ սառը ջուր լցնել հարսի գլխին։
  • Աղջիկը պետք է դիմանար այդ փորձությանը՝ ոչ մի ծպտուն չհանելով, այլապես նրան կարող էին վատ դաստիարակված համարել։