Ինչու՞ են ՀԱՅԵՐԸ անիծելիս ասում «Քու թոզըն Ուրֆա ելնի». որտեղի՞ց է գալիս այս արտահայտությունը
Հայերը շատ առասպելներ ունեն կապված տարբեր պատմական կուռույցների, քաղաքների, կերպարների հետ:

Հայկական լեռնաշխարհում կա Նեմրութ անվամբ հրաբուխ, որի շուրջ նույնպես մի շարք առասպելներ են պտտվում: Ըստ առասպելներից մեկի, հչաբխի անվանումը Նեմրութ անունով թագավորից է գալիս, ով շատ գոռոզ մի մարդ էր և ցանկանում էր լեռան վրա երկինք հասնող մի ամրոց կառուցել:
Նա կառուցեց մի հրաշալի ամրոց, որի գեղեցկությամբ հիանում էին բոլորը: Սակայն նա այնքան գոռոզ և անկուշտ էր, որ լարում է աղեղը, և նետն ուղարկում երկինք, որպեսզի Աստծուն ոչնչացնի և ինքը դառնա մարդկանց միակ պաշտամունքը:
Աստված, հետևելով այդ ամենին և տեսնելով թագավորի գոռոզությունը, իր զայրույթն արտահայտեց կործանիչ ցնցումներ և հզոր փոթորիկ ուղարկելով լեռան վրա: Արդյունքում, քարը քարի վրա չթողնելով՝ ավերվում է ամրոցը: Փոշին տարածվում է մինչև Ուրֆա քաղաք:
Մինչև հիմա էլ Տարոնի, Մուշի ժողովուրդը ինչ-որ մեկին անիշելիս ասում են՝. «Քու թոզըն Ուրֆա ելնի» (Քո փոշին թող Ուրֆա հասնի):
Այսօր էլ Դատվան գյուղի ձորակում երևում է քար ու ավազ կրող ուղտերի քարացած քարավանը: Իսկ մռայլ, անժպիտ մարդկանց մինչև հիմա էլ անվանում են Նեմրութ-նմրութ:
Այս առասպելը հանդիսանում է քրիստոնեության արգասիք ամբարտավան թագավորի մասին, որը պատժվեց, երբ փորձում էր մարդկանց մեջ Աստծուն սպանել: