Կիթառը ՀԱՅԵՐՆ են Իսպանիա հասցրել. ինչպե՞ս է դա ապացուցում մասնագետը

Խոսե Ռամիրեսը ոչ միայն վարպետի անունն է, այլև ապրանքանիշ, որի ներքո Ռամիրեսների ընտանիքը 1890 թվականից արտադրում է համերգային որակի պրոֆեսիոնալ կիթառներ:

Խոսե Ռամիրես III-ը (1922-1995) ծնվել է 1922 թվականի մայիսին։ Նա 18 տարեկանում սկսել է զբաղվել իր պապի բիզնեսով, պարգևատրվել է բազմաթիվ պարգևներով, այդ թվում՝ Չիկագոյի կիթառի համայնքի ոսկե մեդալով, Մադրիդի պաշտոնական առևտրաարդյունաբերական պալատի բրոնզե մեդալով, ինչպես նաև Մադրիդի արհեստագործների միության ոսկե մեդալով:

Lute - Wikipedia
Ջնար

Խոսե Ռամիրես III-ը նաև ընտրվել է Հռոմում կիթառի մշակութային կենտրոնի պատվավոր անդամ: 1987 թվականին նա Ֆրանսիայի կրթության և մշակույթի նախարարության կողմից արժանացել է DIAPASON d’OR մրցանակին։ Բայց ինքը՝ Խոսե Ռամիրես III-ը իր առավել արժեքավոր պարգևը համարել է Անդրես Սեգովիա Տորեսի կողմից գրված գովաբանական նամակը:

Իր կյանքի վերջին տարիներին Խոսե Ռամիրես III-ը հավաքել է իր փորձը “Things about the guitar” (բառացիորեն «Բաներ կիթառի մասին») գրքում։ Խոսե Ռամիրես III-ը նկարագրել է կիթառի պատմությունը իր գրքի նախաբանում:

The Guitar Was Brought to Spain by Armenians - José Ramírez III - Art-A -Tsolum

«Ես վստահ եմ, որ Իսպանիայում կիթառ բերած և ներկայացրած արաբների մասին պատմությունը բացարձակապես կեղծ է։ Առավել կարևոր արաբական գործիք է ջնարը՝ գործիք մեծ օվալե կառուցվածքով, գոգավոր ուրվագծով, կարճ պարանոցով և գլխով, 8 կամ ավելի կրկնակի լարեր, եթե հաշվի չառնենք միակ առաջին լարը:

Այս գործիքը բացառապես Արաբական չէ: Այն հայտնվել է հայ քրիստոնեական համայնքներում մ.թ. 1-ին դարում, սակայն արաբներն ընդունել են այն, և այժմ այն նրանց ամենակարևոր գործիքներից մեկն է։ Բայց արաբները երբեք չեն օգտագործել կիթառը կամ դրան նման այլ գործիք, և այն չի պատկանում նրանց, քանի որ, եթե նրանցը լիներ գործիքը և եթե նրանք բերած լինեին Իսպանիա, նրանք կպահեին այն իրենց երկրներում և կշարունակեին օգտագործել”:

Luthier: Jose Ramirez III - Guitar Salon International

Հատված Խոսե Ռամիրես III-ի գրքից. “Things about the guitar”