Լքված ու ավերված Հովհաննես Կարապետի վանքը․ ահա թե որտեղ է այն գտնվում

Հովհաննես Կարապետի վանքը գտնվում է Արարատի մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Մոշաղբյուր գյուղատեղիում, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։

Վանքի մասին շատ տեղեկատվություն մեզ չի հասել, միայն արձանագրություններն են, որ մի փոքր տեղեկություն են տալիս եկեղեցու մասին։ Ըստ դրանց վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրույունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։

Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, զանգակատնից, դամբարանատնից, պարսպապատ է, պարսպից ներս պահպանվել են վանքի միաբանության բնակելի շենքերի մնացորդները և փոքրիկ գերեզմանոցը։

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր է, ունի քիչ երկարաձիգ ուղիղ քառանկյունի հատակագիծ։ Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր ճակատակալ մեծ քարով և գծավոր զարդեր ունեցող շրջանակով։ Եկեղեցու ներսում ընկած է մի մեծ քար, որի մի կողքի վրա եղած բարձրաքանդակը պատկերում է թևատարած արծիվը՝ խոյը ճանկերում բռնած։ Այդ բարձրաքանդակ պատկերը հանդիսանում է Պռոշյանների տոհմանիշը։

Վանքն ունեցել է իր առանձին ջրմուղը․ ջուրը կավե թրծած խողովակներով բերված է եղել արևմտյան կողմից։ Պարսպի ներսում, վանքի հուշարձանների և միաբանության բնակելի շենքերի արանքում պահպանվել է հացահատիկի ամբարը։