Միթե հնարավոր է նման գեղեցկություն․ ահա թե որտեղ է գտնվում Հավոցպտուկ վանքը

Հավապտուկ կամ Հավոցպտուկ վանքը գտնվում է Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 5 կիլոմետր հարավ, բարձր լեռան գագաթին։

Վանքը բաղկացած է ոչ մեծ եկեղեցուց, գավթից և փոքր եկեղեցուց։ Շրջակայքում կան շինությունների հետքեր։ Եկեղեցու արևելյան մասի բլրալանջին կա գերեզմանատուն՝ զանազան ձևերով մշակված կենցաղային ու երկրաչափական քանդակներ ունեցող տապանաքարերով։

Եկեղեցու հարավային խորանի ճակատի քարին պահպանվել է 9 տողով շինարարական արձանագրություն. ըստ արձանագրության եկեղեցին կառուցվել է 1233 թվականին, Հասան Ջալալ Դոլայի իշխանության օրոք։ Եկեղեցին ունի փոքր հատակագիծ, ծածկը թաղակապ է, պատերը շինված են անմշակ կրաքարերով։