Շարունակելով բացահայտել Արցախի հոգևոր հարստությունը․ Բաղիրխանի կամ Բուլուխանի վանք

Բովուրխան, Բաղիրխանի կամ Բուլուխանի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի գյուղից 3 կմ հարավ-արևմուտք։

Ըստ ենթադրությունների, վանքի Բովուրխան անվանումը առաջացել է Վարանդա գավառի իշխան Մելիք Բադիրի անունից։ Վերջինս իշխել է 17-րդ դարի առաջին կեսին, մինչև 1646 թվականը։

Համալիրում բոլոր շենքերը կառուցված են անտաշ ու կոպտատաշ տեղական դեղնասպիտակավուն քարերից։ Սրբատաշ են միայն վանահոր թաղածածկ սենյակի լուսամուտի ու դռան անկյունաքարերը։

Աշտարակից բոլոր կողմերի վրա բացվում են թվով հինգ, դեպի ներս լայնացող, փոքր լուսամուտներ։ Այդտեղից բացվում է ոչ մեծ ձորակի ամբողջ տեսարանը։ Բուրգի, գուցե նաև գոմանոցի և մյուս շենքերի վրա, եղել Է երկրորդ հարկաբաժինը, որի միակ ապացույցն են գոմի և վանահոր սենյակի միջև գտնվող փոքրիկ թավածածկ միջանցքից բարձրացող քարե լայն ասաիճանները, որոնք մեծ մասամբ պահպանվել են։

Հուշարձանախմբի շենքերից աոավել լավ վիճակում է եկեղեցին, որին հյուսիսից կից է ուղղանկյուն հատակագծով ավանդատունը, որի դուռը բացվում է եկեղեցու մեջ։

Բովուրխանի վանքի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել գլխավորապես անցյալ դարի հայ գիտնական-ազգագրագետներ Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի և Երվանդ Լալայանցի աշխատություններում։