Սողոմոն Թեհլերյանը և նրա հարսնացուն՝ Անաիդ Թաթիկյանը․ մի լուսանկարի պատմություն
Սողոմոն Թեհլերյանի և նրա հարսնացու՝ Անաիդ Թաթիկյանի այս լուսանկարը արվել է մոտ 1923 թվականներին։
Նրանք հանդիսանում են լուսանկարիչ Անաիդ (Անետ) Էմինյանի կնքահայրն ու կնքամայրը։ Անետ Էմինյանը հետաքրքիր պատմություն է պատմել իր մկրտության մասին.
«Այս լուսանկարը իմ կյանքի անմոռանալի մասն է։ Հիշում եմ, երբ մանկության տարիներին ծնողներս՝ Ալեքսանդր և Էլիզաբեթ Էմինյանները, մարդկանց ասում էին, որ Սողոմոն Թեհլերյանը իմ կնքահայրն է, մարդիկ ուրախությունից գրկում էին ինձ, սեղմում այտերս ու համբուրում։
Այնուամենայնիվ, ես չէի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում, քանի դեռ բավական մեծ չէի, որպեսզի հասկանայի, թե որքան հարգանք են վայելում Թեհլերյանները և ինչ պատասխանատվություն կա ինձ վրա:
Ես ծնվել եմ 1923 թվականի հոկտեմբերի 14-ին Քլիվլենդում, Օհայո: Ծնողներս մեծ տուն ունեին, և այն դարձավ «հյուրանոց» բոլոր ժամանող հայերի համար։ Այդ ժամանակ ծնողներս պատրաստվում էին իմ մկրտությանը, երբ Սողոմոն Թեհլերյանը եկավ Քլիվլենդ։

Երբ իմացավ, որ պետք է մկրտվեմ, ասաց. «Ինձ համար պատիվ կլինի լինել նրա կնքահայրը, և կրկնակի պատիվ կլինի, եթե երեխայի անունը դնեք Անաիդ՝ իմ հարսնացուի անունով։
Ծնողներս, հարազատներս, իհարկե, հիացած էին։ Սողոմոնի հարսնացուն՝ Անաիդը, ապրում էր Ֆրանսիայում, որտեղ նրան անվանում էին «Անետ»։ Այդպես ստացա իմ անունը։
Ես երբեք պատիվ չեմ ունեցել նորից տեսնել իմ կնքահորը, բայց Սողոմոնի և Անայիդի այս լուսանկարը իմ գանձն է»։