«Այդ դերը ՀԱՅԻՑ բացի ոչ ոք չի կարող խաղալ, նա լավագույնն է». ու՞մ մասին է ասել աշխարհահռչակ ԹՈՒՐՔ դերասանը

Դերասաններ կան, որոնք իրենց բազմաթիվ դերերի շարքում, միևնույն է, հիշվում են միայն մեկով՝ լավագույնով։ Ուզում ենք վերհիշել հենց այդ հանճարներից մեկին, ով հիացրել ու իրար էր խառնել ողջ Պոլիսը:

  • Վահրամ Փափազյան

1928 թվականին Վահրամ Փափազյանը Օթելլոյի կերպարով երևաց Մոսկվայի Մեծ թատրոնում, իսկ 1932-ին այդ նույն դերով՝ Փարիզի Օդեոն թատրոնում։ Այս երկու թատրոններում հայ դերասանական արվեստը ստացավ միջազգային արձագանք, ձեռք բերեց անուն ու համբով։ Սա Փափազյանի ու նրա Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։

Թուրք հայտնի դերասան Մուհսին Էրթուղրուլը նրա մասին մի առիթով ասել է. «Օթելլոյի դերում Փափազյանից բացի ոչ ոք չի կարող ներկայանալ»։

1932-1954 թվականներին, բնակվելով Սանկտ-Պետերբուրգում, Փափազյանն իր Օթելլոյով շրջեց ողջ Սովետական միությունով, դարձավ մեծ երկրում Օթելլոյի առաջնակարգ դերասանը, իսկ հետագայում Շեքսպիր ասելիս ու նրա մասին խոսելիս, առաջին մարդը, ում մասին հիշում էին, Փափազյանն էր։ Նա նվաճել էր ողջ Սովետական միությունը, հայտնի դարձել դրա սահմաններից դուրս, սակայն մինչև կյանքի վերջն ապրում էր Պոլիս վերադառնալու և այնտեղ թատրոն հիմնելու հույսով…