Թուրքիայի միակ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ վտանգի տակ է. ինչու՞ են թուրքերն ուզում այն վերացնել
Թուրքիայի ներկայիս Աթաքիա նահանգում էր գտնվում հայկական 6 գյուղերից բաղկացած Մուսա լեռը «Մտքի լեռը»։ Այդ գյուղերն են՝ Յողունօլուքը, Խդըրբեկը, Բիթիյասը, Հաջի Հաբիբլին, Քեբուսիքը, Վագըֆլին: Հենց այս գյուղերում էին բնակություն հաստատել «Մուսա լեռան 40 օր» տևած հերոսական ինքնապաշտպանությունից փրկվածները:
Եթե Լիբանանի միակ հայկական գյուղը Այնճարն է, ապա Թուրքիայի միակ հայկական գյուղը Վաքըֆլին է: Այս հոդվածում հենց ուզում ենք Ձեզ պատմել սրա մասին: Այսօր այն գտնվում է վերացման սպառնալիքի տակ:
Սիրիայի սահմանին մոտ գտնվող, 135 բնակիչներ ունեցող Վաքըֆլիի համայնքի ղեկավար Ջեն Չափարը Hurriyet Daily News-ին ասել է, որ գյուղի կարգավիճակի պահպանումը շատ կարեւոր է թե’ գյուղի, թե’ Թուրքիայի վարկանիշի համար:

Այստեղ բնակություն են հաստատել այն հայերը, ովքեր մի կարեպ կարողացել են են պրծնել թուրքական յաթաղանից:
Հայկական բնակավայրի գյուղապետը նշել է, որ այն ժամանակ օրենքով արգելվել է օտարերկրացիների մուտքը Վաքըֆլի, այլազգիները չէին կարող այնտեղ հաստատվել: Դրա համար գյուղի բնակիչները հաստատապես մնացին ՀԱՅԵՐԸ:

Պատմական հայկական Կիլիկիայի այս տարածքները, այժմյան Հաթայի նահանգը, Սիրիայից Թուրքիային են անցել 1939 թվականի հանրաքվերի արդյունքում: Բռնակցման հերթական դրսևորումը: Սակայն իրենց բնորոշ քաղաքականությամբ, նրանք ցանկանում են վերացնել պատմամշակութային կառույցները, սակայն պատմության մեջ անջնջելի հետք թողած ազգին չի լինի ջնջել՝ ոչ զենքով, ոչ ուժով:
Հայը ծաղկեցրել է ցանկացած անապատ, ուր ոտք է դրել, ու այդպես է լինելու դարերով….