Թուրքիայում հայտնաբերվել է 4000 տարեկան ՀԱՅԿԱԿԱՆ կոթող

Շատերը չեն հասկանում, թե ինչու են հայերի մոտ անբացատրելի զգացողություններ առաջանում ամեն անգամ, երբ նրանք լսում են Արևմտյան Հայաստանի տարածքում, որն այսօր գտնվում է ժամանակակից Թուրքիայի սահմաններում, նոր հնագիտական հայտնագործութունների մասին։

Դրա պատճառները շատ են: Հայերը գնահատում ու կարևորում են իրենց մշակույթը և պատմությունը, և բացի այդ, ՀԱՅՈՒԹՅԱՆ գոյության ողջ ընթացքում տարբեր ցեղեր, ազգեր փորձել են վերացնել հայի գոյությունը, ջնջել հայի պատմությունը, և հիմա, թվում է՝ գնալով դժվարանում է հայի հազարամյակների գոյության պատմությունը ապացուցել, ուստի հայերը ամեն անգամ հնագույն արտեֆակտ կամ ապացույց գտնելիս ավելի են ոգևորվում:

Հերթական հնագույն ապացույցը 4-հազարամյա երկմետրանոց քարե կոթողն է, որ հայտնաբերել են թուրքերը պատմական հայկական Խարբերդ նահանգում, որն այժմ հայտնի է թուրքական Էլյազիգ անունով։

Կոթողի բարձրությունը 2,72 մետր է, իսկ լայնությունը՝ 2,25 մետր։ Տեղացի հնագետները պնդում են, որ նման նմուշներ հանդիպում են միայն Փոքր Ասիայում և Միջագետքում։