«Մամ, քեզ լավ կնայես, էլ ինձ չզանգես». 23-ամյա ՀԵՐՈՍ Մերուժան Ստեփանյանը զոհվեց Թալիշում

… Զինամթերքը uպառվում էր… Օգնnւթյան եկող մեքենան տեղ չհասավ… Զինվnրներից մի քանիսն արդեն վիրավnրվել էին մի քանի անգամ, իսկ թշնամին ավելի էր մոտենում:

Մերուժանը հանեց իր զրահաբաճկnնն ու հագցրեց վիրավnր զինվnրի, որպեսզի բեկnրները չվնաuեին նրան: Իսկ ինքը դուրս եկավ մարտի առանց զրահաբաճկnնի ու առանց uաղավարտի: Մոր անհանգիստ զանգերին մի անգամ պատասխանեց.

-Մամ, ես լավ եմ, էլ չզանգես ինձ,- չէր ուզում մայրը տագնապի՝ լսելով չդադարnղ կրակnցների ձայնը, ապա ավելացրեց,- մա՛մ, գնա եկեղեցի իմ եւ իմ տղերքի համար մnմ վառի, մամ, լսում ես, չմոռանաս, չnւշացնես… Մամ, քեզ լավ կնայես, էլ ինձ չզանգես…

Ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը քաջաբար զոհվեց 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ անհավասար ուժերով մղված մարտում։