3 բան, որ պետք է իմանաք Արամ Խաչատրյանի մասին. ինչու՞ նա դատապարտվեց և ինչու՞ լքեց իր իսկ բալետը

Վրաստանում հայ արհեստավորների ընտանիքում ծնված Արամ Խաչատրյանին վիճակված չէր երաժշտական կարիերայով զբաղվել։ Միայն 22 տարեկանում սկսվեց նրա երաժշտական կրթությունը, և նա ընդունվեց Գնեսին Երաժշտական Ինստիտուտի կոմպոզիցիայի դասարան՝ շարունակելով իր գիտական հետազոտությունները համալսարանում։ Նա շատ արագ դարձավ լավագույն աշակերտը և քչերից մեկը, ով ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիա, որտեղ ուսումնասիրում էր Նիկոլայ Մայակովսկու ղեկավարությամբ կոմպոզիցիան։

Aram Khachatryan - Life and Legacy of The Talented Composer

Խաչատրյանը ոգեշնչվել է բանահյուսությամբ: Նա հայտնի է նրանով, որ ժողովրդական երաժշտությունն օգտագործում է իր ստեղծագործություններում։ Խորապես կապված լինելով ազգային մշակույթների հետ՝ նա ոգեշնչված և հիացած էր Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների ժողովրդական բանահյուսությամբ, և հատկապես Հայաստանի և Վրաստանի: Նրա մեղեդիները բնութագրվում են իմպրովիզացիաներով, տատանումնեով և Արևելյան տեմբրերի իմիտացիայով։

Ինչպես Պրոկոֆևը և Շոստակովիչը, Խաչատրյանը նույնպես ԽՍՀՄ ներկայացուցիչն Էր արտասահմանում։ Նա գրել է «Երգ Ստալինի մասին» և «Ասք Լենինի մասին»: Սակայն 1948 թվականին, չնայած հրապարակային ներողության, նա Շոստակովիչի և Պրոկոֆևի հետ միասին դատապարտվեց իր երաժշտության մեջ չափազանց ֆորմալիզմի համար և ուղարկվեց Հայաստան՝ «վերադաստիարակվելու» համար։ Այդ դատապարտումն ավարտվեց Ստալինի մահվամբ, և երբ նա վերադարձավ Մոսկվա, նա չփոխեց իր կոմպոզիտորական ոճը՝ գրելով աշխարհահռչակ «Սպարտակ» բալետը։

Խաչատրյանը «Սպարտակ»-ի ներկայացման ժամանակ մի անգամ դուրս է եկել երևանյան օպերայից, քանի որ դիրիժորը կտրել էր իր երաժշտությունից չորս տակտ։

Aram Khachaturian: The Artist and the Citizen (Episode 1) - Public  Television of Armenia

«Ես մեծացել եմ հարուստ բանահյուսությամբ շրջապատված։ Այդպես էլ կերտվել է իմ երաժշտական գիտակցությունը»:

Արամ Խաչատրյան