Անջելինա Ջոլին հայկական զարդե՞ր կկրի

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնի է դարձել ոչ միայն դերասանական իր տաղանդում, այլ նաև նրանով, որ նա աշխարհի տարբեր վայրերից տարբեր ազգերից երեխաներ է որդեգրում: Դեռ շատ տարիներ առաջ՝ 2009 թ., նա ցանկանում էր հայ երեխա որդեգրել: Երբ դերասանուհուն հարցրելէին՝ ինչն էր պատճառը նման ցանկության, նա պարզապես պատասխանել էր, որ Հայաստանից երեխա որդեգրելու գործընթացն ավելի հեշտ է և արագ:

Ջոլին, իհարկե, չի որդեգրել հայ երեխայի, սակայն վերջերս նրա գլխավոր ոճաբանը մամլո ասուլիսներից մեկի ժամանակ հայտնել է, որ դերասանուհին սկսել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հայ կանանց արդուզարդին, հատկապես՝ նրանց կրած ամենօրյա զարդերին: Դերասանուհուն գրավում է այն, որ Հայաստանում կանայք չեն մոռանում ավանդական էթնիկ զարդերը և ժամանակակից հագուստի հետ փորձում են համադրել դրանք: Շուտով, հնարավոր է, Ջոլին հանդես գա հայկական զարդեր ձեռք բերելու և դրանք կրելու ցանկությանբ: