«Դրախտը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է». բացահայտի՛ր ՀԱՅՈՑ ևս մի ՀՐԱՇՔ, ուր պիտի լինես կյանքում գոնե մեկ անգամ
Հայաստանի հրաշքները բազմազան են: Ու միշտ նորովու ու հետաքրքրությամբ կարելի է բացահայտել մեր երկիրը: Այս հոդվածում Ձեզ ենք ուզում պատմել Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ լճի (Սևանա լճից հետո) մասին:
Այստեղ մեր և աշխարհի ուշադրության կենտրոնում ոչ միայն լիճն է, այլ նաև մի ամբողջ էկոհամակարգ, որն առանձնանում է իր յուրահատկություններով:

Ծովի մակերևույթից 2025 մ բարձրությամբ այս Էկոհամակարգը 2007-ից համաշխարհային կարևորություն ստացավ, Գերմանիայի՝ KFW Զարգացման բանկից 2.200.000 եվրո բյուջե և Բնության պահպանության հիմնադրամն ու ՀՀ բնապահպանության նախարարությունը ձեռնամուխ եղան բացահայտելու տարածքի առանձնահատկությունները։
Լիճ են թափվում Եղնաջուր գետակի և լեռներից իջնող առվակների ջրերը: 1951 թ.-ին կառուցված ջրամբարից է սկիզբ առնում Ախուրյան գետը, որը հոսում է դեպի Հայաստանը ժամանակակից Թուրքիայից բաժանող Ախուրյանի ջրամբարը:

Արփի լիճ ազգային պարկի տարածքում աճում են 670 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 19 տեսակը ներառված է ՀՀ կարմիր գրքում:
Ի դեպ՝ ասում են, Արփի լճում ամենահամեղ ձուկն է բազմանում։
193 տեսակի թռչուն, որոնցից 32-ը՝ ՀՀ Կարմիր գրքում եւ 11 տեսակը՝ ԲՊՄՄ կարմիր ցուցակում, կաթնասունների դասի 38 տեսակ, որոնցից 3 գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 2-ը՝ ԲՊՄՄ կարմիր ցուցակում:
Այս լիճն այսօր գտնվում է ախարհի ուշադրության կոնտրոնում: Ու այն պետք է պահպանել