«Մեզ պատերազմում առաջին հերթին պահել է այն, որ քրիստոնյա ենք, մեր հավատն է ուժ տվել». ճանաչենք հերոս եղբայրներին

Հայաստանի չեմպիոն, ծանրորդ Սեւակ Նիկողոսյանն ու նրա եղբայրը մի քանի ամսվա զինվոր են եղել, երբ 2020-ի սեպտեմբերին սկսվել է պատերազմը:

Սևակը բավականին մեծ տարիքում է սկսել մարզիկի կարիերան: Նրան հայրն է խորհուրդ տվել, որ իր ընկերոջ մոտ մարզվելու անցնի:Նախնական շրջանում հերոսը մտածում էր միայն ֆիզիկական պատրաստվածությանս մասին, իսկ հետագայում սիրեց ծանրամարտն ու ավելի պրոֆեսիոնալ մոտեցում սկսեց ցուցաբերել:

17 տարեկան էի, երբ առաջին անգամ մտա ծանրամարտի դահլիճ, բայց դրա համեմատ հաջողություններս էլ քիչ չեն: Հայաստանի մեծահասակների կրկնակի ու երիտասարդների չեմպիոն եմ: Վերջին անգամ երկրի առաջնությունում լավագույնն եմ դարձել 2020-ի հունվարին:

Սևակը 2019-ին մասնակցել է Ռումինիայում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, բայց չի կարողացել մեդալ նվաճել, այդ պատճառով էլ 2020 թվականի ամռանը զորակոչվեցի բանակ:

Սևակը եղբոր հետ Սիսիանի հետախուզական վաշտում է ծառայում:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 1616415075_2099363.jpg

Նա եղբորից 3 տարով մեծ է, բայց միասին են զորակոչվել բանակ: Սովորել է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, դրա համար էլ 3 տարով ծառայությունը հետաձգվել է: Զորակոչվելու պահին Ֆիզկուլտինստիտուտի 2-րդ կուրսում է սովորել:

Ես հարմարվելու որեւէ խնդիր չեմ ունեցել, միանգամից ինձ լավ եմ զգացել, ընդամենն օրեր են պետք եղել, որ բացատրեն ամեն ինչ, ու հունի մեջ ընկնեմ: Ծառայության ընթացքում սպորտը շատ է օգնում, ֆիզիկական աշխատանք կատարելիս չես հոգնում, մարզիկը մի քանի անգամ առավելություն ունի մյուսների նկատմամբ:

Սևակը պատերազմի օրերին այրվածքներ է ստացել ձեռքերի, դեմքի վրա, նրա եղբայրը կոտրվածքներ է ունեցել, բեկորային վնասվածքներ, թմբկաթաղանթներն են պայթել, ինչպես նաեւ կանտուզիա է ստացել:

Սևակին օգնել է դիմանալ այն միտքը, որ ամեն ինչ անցողիկ է ու լավ օրեր էլ կլինեն: Նա գիտեր, թե ինչի համար է հասել այդ ամենին և իր համար կարեւորը ողջ մնալն էր:

Երբ նայում էի, թե շուրջս ինչ է կատարվում, որքան մահեր կան, գիտակցում էի, որ ինձ ոչինչ էլ չի եղել:Այդ ամենն օգնել է կյանքն ու ամեն վայրկյանն ավելի արժեւորել, գնահատել, որ ողջ եմ: