Դերասանուհի Աննա Էլբակյանի խորհուրդը՝ որդեկորույս ՄԱՅՐերին. Նա ևս կորցրել է իր որդուն, ով ընդամենը 18 տարեկան էր
Էդգար Էլբակյան կրտսերը մահացել է 2000 թվականի օգոստոսի 13-ին՝ ընդամենը 18 տարեկան հասակում: Նա խաղացել է թատրոնում, կինոյում: Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Նրա մահից հետո Սոնա Ռուբենյանի կատարմամբ «Լուսին» երգը դարձել է ամենասիրված երգերից մեկը:
Երբ Էդգարը նոր էր մահացել, նրա մայրը՝ դերասանուհի Աննա Էլբակյանը, նշում էր, որ իր կյանքը հասել էր ներքին մահվան, սահմանգծին:
Աննա Էլբակյանի խոսքով՝ հոգևոր մահ էր ապրում:
«Ես ապրում էի այդ մահը, հասկանում էի, որ ստեղծված եմ սիրելու ու սիրվելու համար… Աստված եկավ իմ կյանք, ես նրան շատ էի փնտրում»:

Որդու մահից հետո Աննան նշում էր, որ ամեն օր լաց էր լինում:
«Չնայած սուգը չպետք է հավիտենական լինի, ժամանակը կորուստը չի լրացնում, սակայն ես քրիստոնյա եմ, ինչպե՞ս կարող է հավիտենակություն չլինել, ինչո՞ւ ենք այսքան սիրում իրար, եթե սերը երկինք չի գնալու»:
Աննան նաև հարցազրույցներից մեկում նշել էր, որ որդու մահից հետո ամուսինը՝ Արմեն Էլբակյանը, դուրս էր եկել փողոց և բարձր բղավում էր. «Եթե ճի՞շտ է, որ կա հավիտենություն և դու կաս և քո մոտ է իմ տղան, ինձ նշան տուր… »

Աննայի խոսքով՝ անձրևի կաթիլներ տեղացին հենց ամուսնու վրա, իսկ հուղարկավորության օրը երկնքում մեծ ծիածան էր հայտնվել:
Վերջերս տրված հարցազրույցում Աննա Էլբակյանն ասել է, որ տղայի մահից հետո անդադար ինքն իրեն ու Աստծուն հարց էր տալիս ու ասում՝ ինչու՞ հենց ես:
Բայց վերջին 1 ու կես տարվա տեղի ունեցած դեպքերից նա հասկացավ, որ այդ հարցը բավականին սխալ ձևակերպվում է: Եվ իր խոսքով՝ եթե այդքան հայ մայրեր կարող են այդպիսի ցավ զգալ, ապա ինչու ոչ նա՞:
Նա նաև խորհուրդ է տվել բոլոր հերոսների մայրերին հավատալ, որ իրենց որդիները երկնքում են ու նրանք հավերժ են, նրանք հավերժ ներկա են:
