Ես ինձ միաժամանակ աշխարհի քաղաքացի եմ զգում, բայց իմ հայրենիքը Հայաստանն է ․ ճանաչենք մեր հայրենակից Սիմոն Աբգարյանին
-Այն ամենը, ինչ ինձ թույլ տվեց դառնալ այն, ինչ կամ այսօր, պայմանավորված է նրանով, որ ես հայի զավակ եմ: Երբ մարդիկ ինձ հարցնում են «Թուն Ինչե՞ս»(«Ո՞վ ես դու»), ես պատասխանում եմ «ես հայ եմ»: Ես չեմ ասում «Ես Լիբանահայ եմ », այլ պարզապես «Ես հայ եմ»:
Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962 թվականին Ֆրանսիայում։ Սիմոնի նախնիները Կարինից են։
-Ես ինձ միաժամանակ աշխարհի քաղաքացի եմ զգում, բայց իմ հայրենիքը Հայաստանն է։ Իմ հայրենիքը մարդիկ են, մարդիկ, կանայք և տղամարդիկ։ Մի տարածություն կառուցելը, որտեղ երկու հոգի կարող են գեղեցկություն ստեղծել, իմ հայրենիքն է։ Դրա մի մասն է նաև Հայաստանը՝ մի տարածություն, որն անհավատալիորեն փորձում էին ջնջել երկրի երեսից, բայց այն դեռ կա։ Այս առումով իմ հայրենիքը այդ կորած դրախտի մի մասն է՝ այսօրվա Հայաստանը։ Ես գնում եմ այնտեղ այնքան հաճախ, որքան կարող եմ:

1983-1985 թվականներին Սիմոնը դերասանական արվեստ է սովորում և միանում «Արտավազդ» թատերական ընկերությանը։ 1985 թվականին վերադառնում է Փարիզ և 8 տարի համագործակցում «du Soleil» թատրոնի տնօրեն Արիանա Մնուշկինայի հետ։
Սիմոնը սկսում է խաղալ հունական կատակերգություններում և մեծ ճանաչում է ձեռք բերում։ 2001 թվականին մրցանակի է արժանանում ֆրանսիական թատրոնի կողմից «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար։ 1993 թվականին Սիմոն Աբգարյանը կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնում է իր թատրոնը՝ «T.E.R.A.»–ն։

2006 թվականին նրան մեծ հաջողություն է բերում «Կազինո Ռոյալ»» ֆիլմը, ուր հանդես է գալիս Ալեքս Դիմիտրոսի դերում։ Աբգարյանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Արամ», «Արարատ» և այլն։
Սիմոն Աբգարյանը 2020 թվականին լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է ֆրասիական ամենահեղինակավոր թատերական «Մոլիեր» մրցանակին։ Ընդհանուր առմամբ մոտ 70 ֆիլմերի մասնակից է Սիմոնը։