«Հայերը սեր չունեն հայրենիքի հանդեպ…»․ արդյո՞ք Գրիգոր Արծրունու այս քննադատությունը ճիշտ էր

Գրիգոր Երեմիայի Արծրունին հայ հրապարակախոս, պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակագետ, քննադատ և գրական-հասարակական գործիչ էր։ Ինչպես նաև հանդիսանում էր Մշակ թերթի հիմնադիրը։

Միթե այս խոսքերով Գրիգորը փորձում էր բացել հայության աչքերը տեղի ունեցող իրադարձությունների համար։

«Հասարակական սերը խորթ է հայերին: Թերևս երկրի վրա ոչ մի ազգ չունի արտագաղթի, միմյանցից շեղվելու, միմյանցից փախչելու այնպիսի հակվածություն, ինչպես հայերը։

Հայը կարծում է, որ ավելի լավ է օտար երկրում երջանիկ ապրել, քան իր բոլոր տառապանքներն ու ուրախությունները արյունակիցների հետ կիսել։

Սա միշտ էլ եղել է հայության թուլությունն ու Հայաստանի՝ որպես քաղաքական սուբյեկտի անկման պատճառը։
Հայը, վերջապես, սեր չունի հայրենիքի հանդեպ, նա փախչում է իր հայրենիքից առաջին իսկ տհաճ դեպքի ժամանակ և միայն այդ ժամանակ հեռվից սկսում է երգել կեղծավոր երգեր Հայրենիքի հանդեպ սիրո մասին…»: