ՀԱՅԿԱԿԱՆ 5 անեծքներ և դրանց նշանակությունը. ո՞ր անեծքն եք լսել

Մեր այս օրվա լեզվում, մասնավորապես ժողովրդական -խոսակցականում լայնորեն օգտագործվում են թե անեծքներ, թե օրհնանքներ, թե բարեմաղթանքներ:

Ցավոք, անեծքները, հատկապես մեծահասակների մոտ տարածված երևույթ են, և նույնիսկ գնալով ավելի են շատանում: Դրանց բացասական ազդեցության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու չի անհրաժեշտ անիծել, կխոսենք մեկ այլ հոդվածում: Իսկ այս հոդվածում ներկայացնում ենք մի քանի անեծքներ և դրանց նշանակությունը:  

Երբ մեկը մյուսին անիծում է, ասելով՝ «Գյուլլախորով ըլնես», «Լ’մբրիդ խերը չտեսնես» կամ «Դատածդ բարձիդ տակն ուտես», ապա անիծողը ուզում է փոխված տեսնել դիմացինի առողջ վիճակը մահվամբ կամ հիվանդությամբ:  

Լինում են նաև երդումներ, որոնց բաղադրիչները անեծքներ են: Օրինակ «Իմ տղի արև մեռնի, թե…», «Անհաջող մեռնիմ, թե…» ասելով մարդը ցանկություն է հայտնում փոխել իր որդու առողջ վիճակը մահով կամ իր անմեղությունը մեղապարտությամբ, որպեսզի դրանով ապացուցի դիմացինին իր անմեղսակցությունը:

Ահա թե ինչ կստացվի, եթե հայկական տատական անեծքները թարգմանենք online  translator-ով - BlogNews.am

Երբ մեկը հայհոյում է մյուսին, ասելով՝ «Ես քու պաբու պառեկ…», «Ես քու հոր գերեզմանը», «Ես քու պաշտածը…», ապա հայհոյողը ցանկանում է վիրավորել դիմացինի համար նվիրական անձանց կամ զգացմունքները, նա շահագրգռված է միայն անպատվել դիմացինի այն ամենը, ինչ թանկագին ու սուրբ է գիտակցվում:

Անեծքների, ինչպես նաև օրհնանքների ամենահին և տարածված ըմբռնումը դրանց գերբնական զորության հավատն է։ Ըստ այղ հայացքի, անեծքներում և օրհնանքներում արտահայտված ցանկությունները կարող են իրագործվել: Օրինակ, հայերը շատ առասպելներ ու ավանդություններ ունեն, որոնց մարդկանց մի մասը հավատում է, մի մասը՝ ոչ:  

Օրինակ, Սասունում պատմվող մի ավանդությամբ՝ Մասիսն ու Արագածը, որ շատ սիրով քույրեր են եղել, գժտվում են։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում հաշտեցնել քույրերին։ Երբ այդ չի հաջողվում, նա թողնում հեռանում է և անիծում, որ Մասիսն ու Արագածը իրարից բաժանվեն և երբեք միմյանց չհանդիպեն: Մասիսն անիծում է Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքն էլ՝ աչքերից։ Արսրգածն իր հերթին անիծում է Մասսին, որ երբեք նրա գագաթին մարդ չբարձրանա ու մատաղ չմորթվի։ Ըստ ավանդության՝ այդպես էլ լինում է: Արագածի արցունքից կատարին լիճ Է գոյանում, Մասսի գագաթն Էլ մարդ չի բարձրանում ու մատաղ չի մորթում, և երկուսն Էլ ընդմիշտ մնում են միմյանցից հեռու։

Մինչև օրս էլ մեր ժողովրդի ընդերքում հարատևող կենդանի հավատալիք է՝ մեկի գլխին եկող փորձանքի ու պատուհասի պատճառը համարել որևէ մեկի կողմից, որևէ տեղ ու ժամանակ նրան տրված անեծքը: Կամ եթե մեկը մյուսին վնաս կամ վատություն է արել, հետագայում ինքն է ենթարկվում վնասի կամ փորձանքի, դա ևս համարվում է նախկինում վնասվողի անեծքի հետևանքը:

Սարգիս Հարությունյանի կազմած «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» գրքից:

Ամեն դեպքում անեծքը բացասական երևույթ է և չարի ծնունդ: Ուստի, հատկապես քրիստոնյա մարդու բերանից չպետք է ոչ մի չար խոսք ու անեծք դուրս գա, հատկապես եթե չեք ուզում, որ նույնը Ձեզ հետ կատարվի: Եվ սա ոչ թե, որ դիմացինը նույնպես կանիծի Ձեզ, ոչ, դա չէ, պարզապես չարից եկող ու բացասական արտահայտություններ անելով՝ Դուք արդեն իսկ լցնում եք Ձեր միտքն ու կյանքը նման բացասկան էներգիայով, և ինչքան շատ լինեն նման խոսքերն ու էներգիան, այնքան ավելի անհաջող ու չարությամբ լի կյանք կունենաք: