Երբևէ լսե՞լ եք, թե ինչքան տարօրինակ են հնչում ՀԱՅԿԱԿԱՆ այս արտահայտությունները այլ լեզուներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհում կան բազմաթիվ ազգեր, և ամեն մեկն էլ ունի իր մշակույթը, իր սովորույթներն ու լեզուն: Դե իսկ լեզուներն էլ ունեն իրենց ուղղությունները, տեսակները, բարբառները:

Նույնիսկ մարդիկ են տարբերվում իրենց սովորույթներով, խոսքով, պատկերացրեք, թե ինչքան բազմազան և տարբեր ժողովուրդներով լի մոլորակում ենք ապրում, և ինչքան տարօրինակ կարող է լինել մեր մշակույթը մյուս երկրներում, մյուս ազգերի համար: Եվ խոսքի մեջ օգտագործվող հայերեն շատ արտահայտություններ այլ լեզուներում չկան, և թարգմանելիս սխալ իմաստ են ձեռք բերում:

Նման մի քանի արտահայտություններ ԱրմՔոմեդին թարգմանեց անգլերեն, երբ հյուրընկալվել էր Քոնան Օ՛Բրայենի ամերիկյան երեկոյան հեռուստաշոուում:

ArmComedy-ն (ԱրմՔոմեդի) հայկական քաղաքաերգիծական հաղորդում է, հումորներ է անում քաղաքական թեմաներով։ Այն վարում են Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը։ 2013 թվականի հուլիսին հաղորդումն արժանացել է Երևանի մամուլի ակումբի Վալերի Այդինյանի անվան մրցանակին՝ ընտրությունները քաղաքական սատիրայով արտացոլելու համար։

ArmComedy 735 - Վարչապետի չընտրություն - YouTube

Իրենց հաղորդումներից մեկի ընթացքում հաղորդավար Նարեկ Մարգարյանը հիշատակել է, որ ArmComedy-ն «ոգեշնչվել է» ամերիկյան The Daily Show հաղորդումից:

Ստորև տեղադրել ենք ԱրմՔոմեդիին հյուրընկալած ամերիկյան երեկոյան հեռուստաշոուուի տեսանյութը, որտեղ նրանք խոսում են հայկական արտահայտությունների մասին, և այն մասին, թե ինչքան տարօրինակ և ինչ-որ տեղ վախեցնող են հնչում անգլերեն լեզվով:

Թարգմանված արտահայտություններից են՝

  • Ջիգյարդ ուտեմ՝ I eat your liver
  • Ջանիդ մեռնեմ՝ I die on you body
  • Քոռանամ ես՝ May I go blind instead of you
  • Բոյիդ մեռնեմ՝ May i die for your height
  • Գլուխ արդուկել՝ Ironing somebody’s head
  • Ցավդ տանեմ՝ May i take your pain
  • Մեռնեմ սրտիդ՝ May i die on your heart
  • Ուտեմ քեզ՝ May i eat you