Հենց այս ՀԱՅԻ ճարտարապետական և քանդակագործական լուծումներով է պայմանավորված ժամանակակից Երևանի տեսքը. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Հարությունյանի ճարտարապետական և քանդակագործական լուծումներով են պայմանավորված  ժամանակակից Երևանի պլաստիկ-գեղագրական արտահայտչականությունը, խորհրդանիշների լեզուն և պատմական զուգորդումները»

Արվեստաբան Ա.Կամենսկու այս խոսքերն ուղղված են ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ  Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և Ռուսաստանի  Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանին:

Ա.Հարությունյանի հեղինակած 40-ից ավել հուշարձանները, կոթողներն  ու հուշարձանային համալիրները զարդարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մոլդավիայի և շատ այլ պետությունների  քաղաքների փողոցները,  հրապարակներն ու զբոսայգիները: Իր գործերում Ա. Հարությունյանն արտացոլել է իր ժամանակի գեղագիտական և քաղաքացիական իդեալները: «Մայր Հայաստան»՛ հուշակոթողը դարձել է Հայաստանի խորհրդանիշը:

Արա Հարությունյանը գծանկարի փայլուն վարպետ էր: Մոսկվայում, Երևանում և այլ քաղաքներում  մեծ հաջողությամբ էին անցնում նրա անհատական ցուցահանդեսները, որտեղ  քանդակների կողքին մշտապես ներկայացվում էին նաև  գրաֆիկական աշխատանքները: Որպես կանոն, ցուցադրություններն անցկացվում էին լավագույն դահլիճներում: Մոսկվայում՝ Նկարիչների Կենտրոնական տան և Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի  ցուցադրություններն  արժանացան այցելուների, գործընկերների և արվեստաբանների  բարձր գնահատականին: Ա. Հարությունյանի մասին բազմիցս գրել են այդ տարիների ականավոր  արվեստաբաններ Ա. Կամենսկին, Վ. Ցելտները, Գ.Կնաբեն, Ռ.Աբոլինան,  Ս. Օռլովը, Ի.Իվանովան, Ա.Ստրիգալյովը, Ս.Կապլանովան, Բ.Զուրաբովը, Մ.Այվազյանը և շատ ուրիշները:

Ա. Հարությունյանն ասում էր.  

Իմ ստեղծագործության հիմնական աղբյուրը ֆանտազիան է: Այն խորհրդանիշների, զգացողությունների և կերպարների աշխարհ է՝ կապված բնության հետ: Բնությունն է արտիստին ընձեռնում ձևի արտահայտման հնարավորությունը…

Ա.Հարությունյանը ծնվել է 1928 թվականի մարտի 28-ին Երևանում: 1943–1948  թթ. սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. Գեղարվեստական ուսումնարանում: 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1974 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1988 թվականից՝ պրոֆեսոր։ 1977 թվականից եղել է ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, 1988 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս: 

Գրաֆիկական և պլաստիկ արտահայտչամիջոցներով Արա Հարությունյանը ստեղծել է մոնումենտալ ձևերի մեջ ընդհանրացված կերպարներ։

Արա Հարությունյանը առաջիններից է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի մուտքի հարթաքանդակները, 1966, Գաբրիել Աունդուկյանի հուշարձանը, 1972, «Հուշկապարիկ» բարձրաքանդակը, 1976, երեքն էլ՝ տուֆ, Երևան), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր (1968, տուֆ, բազալտ, Արմավիրի մարզ)։
Հեղինակ է նաև հասարակական շենքերի՝ թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների: Արա Հարությունյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Ռուսական արվեստի (Սանկտ Պետերբուրգ) թանգարաններում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1963, 1982), Մոսկվայում (1983, 1995):

Մահացել է 1999թ. փետրվարի 28-ին Երևանում: