Դու հավերժ մնացիր 22 տարեկան. ՀԵՐՈՍ Արման Մանուկյանը քաջաբար զոհվեց Իշխանաձորում

Մանուկյան Արմանը Շիրակի մարզից էր, Մեղրաշատ համայնքից։

Շիրակի պետհամալսարանի «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» բաժինն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության է անցնում Արարատի զորամասում։

Պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 5-ին, նրանց տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ)։

Շուրջ 14 օր թշնամու դեմ անհավասար կռիվ տալուց հետո Արմանը ընկավ հայրենիքի համար մղվող մարտերում։ Նա զոհվեց հոկտեմբերի 19-ին, Իշխանաձորում, անօդաչուի հարվածից։

Այսօր Արմանի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 23 տարեկան, բայց հավերժ 22 մնաց…

Երկնային ծնունդդ շնորհավոր, քաջ տղա։

Հավերժ փառք քեզ։