ՀԵՐՈՍ Մհեր Ափրիկյանը մեկ անգամ հրաշքով փրկվել էր, սակայն զոհվեց Ճարտարի դիրքերը պաշտպանելիս. Ճանաչենք մեր հերոսներին

Ափիկյան Մհերը Երևանում էր ծնվել, ապրիլի 24-ին։ Բուժքույրը մորն ասել էր, որ այդքան էլ լավ օր չի, ինչին ի պատասխան մայրն ասել էր՝ օրը կապ չունի, կարևորը զինվոր ավելացավ։

Մհերը բանակ զորակոչվեց 2019-ի հուլիսին։ Մարտունի 2-ում էր ծառայում։

Պատերազմի օրերին Մհերի ծառայակից բոլոր ընկերները զոհվում են, ինքն էլ մի անգամ «հրաշքով» է փրկվում, երբ իրենց տեղափոխող «Ուռալը» փչանում է և իրենք տեղ չեն հասնում, իսկ դիմացից գնացող 2 մեքենաները թշնամական անօդաչուի հարվածից խոցվում են։

32 օր կենաց մահու կռիվ տալուց հետո Մհեր Ափիկյանը զոհվեց մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Ճարտարի դիրքերը պաշտպանելիս։

8 ամիս անց միայն հենց այդտեղ էլ՝ խրամատում, գտան են նրա աճյունը։

Հիշատակդ վառ, Մհեր ջան։

Մհերը 19 տարեկան էր։

Մհերի փոքր եղբայրը՝ Սևակը, ամեն ինչ գիտի, հասկանում է, բայց ի տարբերություն մեծերի՝ դեռ հավատում է, որ Մհերը գալու է․․․