Ինչպես Ստալինը հայտնվեց Վենետիկի Ս. Ղազար միաբանությունում և վռնդվեց այնտեղից. ուշագրավ մանրամասներ

Վենետիկյան Venezia Italiani պարբերականը մի շատ հետաքրքիր հոդված է հրապարակել Իոսիֆ Ստալինի կյանքից մի հատվածի վերաբերյալ: Այն  վենետիկցիներին այնքան է հետաքրքրել, որ նրանք պահանջել են գնալ հոդվածի պատմության հետքերով և պարզեն իրադարձությունների շարունակությունը:

1907 թ. երիտասարդ Իոսիֆ Ջուղաշվիլին, որը Ստալին դարձավ 1913 թ.-ից, շոգենավից իջել է Անկոնի նավահանգստում և գնացել Վենետիկի Ս. Ղազար կղզի: Այնտեղ նրան էին սպասում հայ վանականները: Իոսիֆը նրանց մոտ անվանափոխվեց Բեպեի, իսկ Ջուղաշվիլի ազգանունը փոխարինվեց Ջիասոյով։ Միգուցե, իրենք էլ չիմանալով հանդերձ, նրանք ճիշտ որոշում էին կայացրել. «ջիասո» բառը վենետիկցիների խոսքում նշանակում է սառույց։ Սակայն նրանց հանդիպումն ամենևին էլ սառցե չէր։ Վանական Իգնացիո Ջուրեկյանը եղբայրների հետ գնահատեց Իոսիֆին որպես բանաստեղծի և խոռի երգչի։

Ստալինը սկզբում ծառայում էր եկեղեցու զանգակատանը, գրում բանաստեղծություններ: Սակայն նրա անհնազանդությունը, ամեն ինչ իր ձևով անելու և վանականներին չենթարկվելու սովորությունը հասցրին նրան, որ շուտով Իոսիֆը հայտնվեց վանքի դարպասներից այն կողմ: Իսկ Վենետիկից նա ուղևորվեց Բեռլին: