Առյուծի արկածները հայկական ընտանիքում․ երբ խոսքերը ավելորդ են
Ոչ ընտանի կենդանի, այն էլ առյուծ։ Այսպես է սկսվում հայկական ընտանիքի մասին պատմությունը։ Ինչպե՞ս նրանք կարողացան դա անել դեռ պարզ չէ, բայց մի բան հաստատ է, առյուծը դարձել է հայկական ընտնիքի անբաժանելի մի մասը, նրա մի անդամը։
Վերջին օրերին Էնգելս քաղաքում աշխուժություն է տիրում այն պատճառով, որ լուրեր են տարածվել, թե տեղի ընտանիքը առյուծի ձագ է պահում և հանգիստ նրան փողոց է հանում։ Տեղեկության հետքեևով գնաց ոստիկանությունը։
Ստուգումներից պարզ է դարձել, որ հայ ընտանիքը Մայա անունով առյուծ է պահում, ունի դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Ինչպես պարզվել է այցի ժամանակ անասնաբույժները պատվաստումներ են կատարել։ Ընտանիքի և կենդանու նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմքեր չեն եղել։ Մայա անունով էգ առյուծը վեց ամսական է, նա շատ արագ է մեծանում։
Ըստ տեղեկությունների առյուծի տերերը բնակվում են Տուրգենևի փողոցի տներից մեկում։ Կենդանին վեց ամսական է։ Տերերն իսկապես զբոսանքի են հանում առյուծին` անվտանգության կանոնները պահպանելով։