Կլարա Բարտոնի ՀԱՅԿԱԿԱՆ առաքելությունը․ ինչպես Կարմիր Խաչը օգնեց ՀԱՅԵՐԻՆ ցեղասպանության ժամանակ

116 տարի առաջ փետրվարին ԱՄՆ Կարմիր խաչի հիմնադիր և նախագահ Կլարա Բարտոնը ժամանել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ օգնելու 1894-96 թվականների ջարդերին զոհ դարձած հայ բնակչությանը։

1881 թվականին Կլարա Բարտոնը հիմնում է Կարմիր խաչ ասոցիացիան, որի գլխավոր տնօրեն է լինում մինչև 1904 թվականը։

1895-ի վերջերին Հայաստանի Ազգային օգնության կոմիտեն և Միսիոներների խորհուրդը դիմում են Ամերիկյան Կարմիր Խաչին և Կլարա Բարտոնին՝ խնդրելով միջոցներ տրամադրել տուժածներին օգնելու համար։ 1895թվականի դեկտեմբերի 14-ին Բարթոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր Խաչը օգնություն կուղարկի Հայաստան, հենց որ բավարար միջոցներ ձեռք բերվեն մոտ 350,000 կարիքավոր և քաղցած մարդկանց օգնելու համար: Փետրվարի 16-ին Բարտոնը հասնում է Կոստանդնուպոլիս։

Սպանություններին հաջորդում են որովայնային տիֆի, դիզենտերիայի և ջրծաղիկի համաճարակները։ Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները դադարեցնելու համար օգնության է հասնում դոկտոր Իրա Հարիսը՝ հայտնի արևելյան համաճարակաբան, որը բնակվում էր Սիրիայի Տրիպոլի քաղաքում:
Երկու քաղաքներում էլ հիվանդների թիվը գերազանցում էր 10 հազարը։ Տասնյակ մարդիկ էին զոհվում։ Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ զգալիորեն նվազեց հիվանդության ու մահացության դեպքերը։

Երբ փախստականները բնակություն հաստատեցին տներում և բնակավայրերում, նրանց ապահովեցին սնունդով, դեղորայքով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով։

Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ ընթացավ այնպես, ինչպես Բարտոնը նախագծել էր։ Եղան բազմաթիվ հոռետեսական հեռագրեր և նամակներ Միացյալ Նահանգներից՝ ուղղված նրա կոչին՝ դադարեցնել օգնության առաքելությունը, քանի որ թուրքական կառավարությունը խոչընդոտել է Կարմիր Խաչին:
Սեպտեմբերի 2-ին Բարտոնը վերադարձավ Լոնդոն, իսկ Օսմանյան կայսրության հայ բնակչությանը օգնելու առաքելությունը ավարտին չհասցրեց։

Բարտոնի և նրա գործընկերների զեկույցները Օսմանյան կայսրությունում իրենց մարդասիրական առաքելության մասին գրքում տպագրվեցին Վաշինգտոնում 1896 թվականի վերջին։
Այս զեկույցները շատ հետաքրքիր են այն առումով, որ պարունակում են կոտորածներից տուժած հայ բնակչության վիճակի և ամերիկյան արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մանրամասն նկարագրությունը