Մոռացված վանքերը. Մաքենյաց միաբանություն
Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել, նա, ով մոռանում է իր անցյալը, չունի ապագա: Այս նյութը Հայաստանի մոռացված վանքերից մեկի՝ Մաքենյաց վանքի մասին է: Մաքենյաց վանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում: Ըստ տարբեր պատմական աղբյուրների, այս վանքի միաբանությունը ձևավորվել է դեռևս 8-րդ դարից առաջ, և իր հնության Մաքենյաց վանքի միաբանությունը հաճախ համեմատվել է ամենահին միաբանություններից մեկի՝ Աքոռիի միաբանության հետ: Վանքի պարիսպներից ներս և դուրս պահպանվել են վաղ քրիստոնական ժամանակաշրջանի կառույցների հետքեր:

Մաքենոցած վանքը կառուցվել է ձորի պռնկին, կարմիր քարից, այդ պատճառով էլ այն հաճախ նաև անվանվել է Կարմիր վանք: Միաբանության մշակութային ծաղկուն գործունեությունը սկսվում է 8-րդ դարի սկզբից:
Այս վանքի գործունեությանը մեծաօես նպաստել է Սողոմոն Մաքենացին, որի ծննդյան թվականը և վայրը հայտնի չեն, սակայն հայտնի է, որ նա համարվել է իր ժամանակների ամենաիմաստուն և զարգացած մարդկանցից մեկը Հայաստանում և Մաքենյաց վանքում ստեղծել է տոնացույց: