Պատմության մեջ միակ ՀԱՅԸ, որ ընտրվեց ԼՈՐԴԵՐԻ պալատում. լսե՞լ ես նրա մասին
Արա Վարդգես Դարզին կամ Բարոն Դարզին (ծնվել է 1960 թվականի մայիսի 7-ին), գլխավորում Է Լոնդոնի Կայսերական քոլեջի Պոլ Հեմլինի Վիրաբուժության ամբիոնը: Նա նաև զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունում պետական քարտուղարի խորհրդարանական տեղակալի պաշտոնը:

Այսօր Բարոն Դարզին վիրաբուժության ոլորտում առաջատար մասնագետների շարքում է։ Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են պրոֆեսոր Դարզիի ղեկավարության ներքո, ուղղված են վիրաբուժության նորարարության, ինչպես նաև բժշկական օգնության անվտանգության և որակի բարձրացման միջոցով վիրաբուժական պրակտիկայի բարելավմանը:
Նրա ակնառու ներդրումը գիտության այդ ոլորտներում թույլատրում է հրապարակել ավելի քան 600 գիտական հոդվածներ, որոնք փորձագիտական համայնքի ճանաչումն են ստացել: Գիտության մեջ ակնառու նվաճումների և վիրաբուժական տեխնոլոգիաների զարգացման համար պրոֆեսոր Դարզին ընտրվել է թագավորական ինժեներական ակադեմիայի պատվավոր անդամ և բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ:
Բարոն Արա Դարզին նորարարական վիրաբուժության հայր է։ Նա առաջինն էր Եվրոպայում, ով վիրահատել է ռոբոտների օգնությամբ։ Բարոն Արա Դարզին նաև Միացյալ Թագավորության պատմության մեջ միակ հայն է, որ ընտրվել է Լորդերի պալատում:
Դեռ 2008 թվականին Բարոն Արա Դարզին դարձավ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ։ Լինելով Մեծ Բրիտանիայի ամենաբարձրաստիճան հայը՝ Բարոն Դարզին երկրի հայկական լոբբիի առանցքային դերակատարն է, որն անսահմանափակ հեղինակություն է վայելում ինչպես Մեծ Բրիտանիայի ակադեմիական, այնպես էլ քաղաքական շրջանակներում։

2012 թվականի հոկտեմբերի 30–ին իրականություն դարձավ Բարոն Դարզիի երազանքը: Նա իր աչքերով տեսավ իր պատմական հայրենիքը՝ Հայաստանը։ Պաշտոնական հանդիպման ժամանակ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ բարոն Արա Դարզին կդառնա Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի պատվավոր անդամ: