Տարածված հայկական սնահավատություններ. հավատա՞լ դրանց, թե՞ ոչ
Բազմիցս է ապացուցվել, որ սնահավատությունը տգետների համար է: Հայերը, ցավոք, հաճախ ընդօրինակում են սնահատ մտածելակերպ հենց այն ազգերից, որոնցից ամենաշատն են խորշում: Ահա այդ սնահավատություններից մի քանիսը:
Թուրքիայում դարեր շարունակ հավատացել են, որ գիշերով չի կարելի մաստակ ծամել, քանի որ գիշերով մաստակը վերածվում է մեռած մարդու լեշի: Ցավոք, հայերին ավելի հաճելի է եղել հավատալ դրան, քան ևս մեկ անգամ մտածել՝ ինչ անհեթեթություն է այս միտքն իրենից ներկայացնում:

Որոշ մարդիկ հավատում են, որ նալը հաջողություն է բերում: Նալը նրանք կախում են դռան վերևում՝ հույս ունենալով, որ այդ իրը պարզապես <<կորսա>> իրենց համար անհրաժեշտ հաջողությունը: Բանն այն է, որ նալն ունի 7 անց, ինչն էլ հենց կապում են հաջողության թվի հետ:
Փայտին երեք անգամ հարվածելը նույնպես գալիս է պարզագույն սնահավատությունից: Մարդիկ հաճախ խփում են փայտին, երբ ինչ-որ վտանգավոր միտք են արտահայտում: Բանն այն է, որ հնում մարդիկ կարծել են, թե ծառերի մեջ ապրում են բարի հոգիները: Այդ իսկ պատճառով էլ նրանք միշտ հարվածել են փայտին, որպեսզի արթնացնեն այդ հոգիներին, և որ վերջիններս օգնեն, որ վատ մտքերը չիրականանան: