Հիշու՞մ եք, թե ինչպես Ֆրանսիայում թուրքերը ՀԱՅԵՐԻ դեմ ցույցեր սկսեցին և հարձակվեցին նրանց վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքական հակահայկական խմբավորումը 2020 թվականին Ֆրանսիայում խաղաղ հայ ցուցարարների վրա մուրճերով և դանակներով հարձակվելուց հետո գիշերը դուրս է եկել Լիոնի փողոցներ՝ ծածանելով թուրքական դրոշները, խախտելով հասարակական կարգը և սպառնալով հայերին:

Լիոնի բնակչուհի Նատալի Բյանկոն միջադեպի որոշ մանրամասներ է հայտնել Facebook-ի իր էջում.
«Ընդամենը մի քանի րոպե անց մենք տեսանք, թե ինչպես են հարյուրավոր թուրք երիտասարդները հավաքվել ու լցվել քաղաքի կենտրոնում: Նրանց ձեռքերում եղել են դրոշներ և փայտեր։ Քաղաքի կենտրոնում նրանք բղավում էին «Մահ հայերին», «Ալլահ Աքբար»։ Նրանք ակնհայտորեն փնտրում էին կռիվներ և սպառնում նրանց, ովքեր նայում էին նրանց կողմը»։
Հավաքված թուրքերից ոմանք, առանց վարանելու, ցուցադրել են ահաբեկչական հայտնի կազմակերպության «Գորշ գայլերի» կրծքանշանը։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանական մեքենա, և, ըստ ականատեսների, «անկարգությունները» շարունակվել են կես ժամ: