Թուրքական թատրոնի հիմնադիրը հա՞յ էր

Հակոբ Վարդովյանը, կամ Գյուլլու Հակոբը, հանդիսանում է Օսմանյան թատրոնի հիմնադիրը: Նա ծնվել է 1830 թ. Ստամբուլում՝ Օսմանյան Կայսրությունում: Նա եղել է հայ բեմադրիչ, անտրեպրենյոր, դերասան, թատերական գործիչ։

1861-1862 թվականներին Վարդովյանն առաջին անգամ բեմ է բարձրացել Արևելյան Թատրոնում։ Հենց նա է ղեկավարել է Իզմիրի երիտասարդ հայերի ստեղծած սիրողական թատրոնի խումբը: 1869 թվականին Գեդիկփաշա թատրոնում ստեղծել է Օսմանյան թատրոնը։ 1870 թվականին այս թատրոնը մեծ վեզիր Ալի Փաշայի աջակցությամբ պալատից տասը տարով Ստամբուլում թուրքերեն ներկայացումներ տվող միակ թատրոնը լինելու առավելություն է ստացել։ 1882 թվականին Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանով ստացել է «Մըզքայի Հումայուն» (սուլթանական հարմոն)։ Այս ընթացքում իր ցանկությամբ որպես մուսուլման վերցրել է Գյուլլու Յակուբ էֆենդի անունը։ Մինչև կյանքի վերջը ապրել է պալատում։

Հակոբ Վարդովյանը թաղված է Բեշիկթաշի Յահյա Էֆենդի գերեզմանատանը: