Թուրքական վանդալիզմի հերթական դրսևորումը. հիմա էլ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «թաղում են» ջրի տակ

Առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում թուրքական վանդալիզմին: Հիմա էլ մշակույթն ու հնագույն պատմությունն են փորձում անցկացնել ջրի տակ, բայց հայի հետքը հնարավոր չէ վերացնել:

Միացյալ Նահանգներում «Զորյան» ինստիտուտի տվյալներով 1983-ի դրությամբ թրքացվել էր Հայկական տեղանունների 90 տոկոսը, ինչին հաջորդեց հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը։ Ոչ թե հայ պատմաբանները, այլ ՅՈՒՆԵՍԿՕ- ի թվերն են պատմում։

1970-90 ականներին թուրքիայում հիմնովին ոչնչացվեց 464 հայկական պատմական հուշարձան, 252-ը դարձան ավերակ, 197-ն էլ՝ նորոգման կարիք ունեն։ ՅՈՒՆԵՍԿՕ- ն հրապարակեց, Թուրքիան քաղաքականությունը դիվանագիտորեն փոխեց։ Իրականացվեց GAP, որով 35 մլրդ դոլար արժողությամբ 22 ջրամբար կառուցվեց. ջրազույզ արվեցին համամարդկային պատմության համար նշանավոր հուշարձաններն ու բնակավայրերը, որտեղ հայկական վկայություններ կային։

Աղձնիքում Կոմագենեյի  մայրաքաղաքներից Սամոսատը, որտեղ 12 000 տարի առաջ նաև Գյոբեկլի թեփե անունով հայտնի, պորտասարի տաճարի կառուցողներն ու քրմերն են բնակվել, այժմ Աթաթուրքի ջրամբարն է ծածկել։

Փոքր Հայքում Կարակայա ջրամբարը Դեգիմենթեփե պղնձեդարյա հնավայրն է ծածկում։ Ծոփքում Կեբանի ջրամբարն էլ մեր թվարկությունից 240 տարի առաջ Արշամ թագավորի կառուցած մայրաքաղաքը՝ Արշամաշատն է ծածկում իր վկայություններով։

Հասանքեյֆը 214 այլ հուշարձանների և հնավայրերի հետ մնաց Իլիսու ամբարտակի ջրերի տակ:

Ու սրանք ամենաքիչ փաստերն են այն մասին, թե ինչպես է Թուրքան իր հայատյաց քաղաքականությամբ շարունակում հայկական հնագույն հուշարձանների վերացումը: Բազմիցս ենք ականատես եղել վանդալիզմին. փորում ու ավերում են գերազմանատները, հայկական եկեղեցիները՝ իբրև գանձեր որոնելու արդարացմամբ: