Ուշագրավ մանրամասներ Քըրք Քրքորյանի կյանքից
Այս հայազգի գործարարը համարվում է Ամերիկյան երազանքն իրականացնողի մարմնացումը շատ մարդկանց համար: Ստորև ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ Քըրք Քրքորյանի մասին:
Քըրք Քրքորյանը ինչ-ինչ պատճառներով չի ավարտել դպրոցը: Նա ծնվել է հիրավի աղքատ ընտանիքում:
Ի սկզբանեմ Քըրք Քրքորյանը ցանկացել է դառնալ բռնցքամարտիկ:
Նա 1989թ.-ից սկսել է Հայաստանի համար իր նվիրատվությունները, ի վերջո դրանք հասցնելով 1 միլիարդ դոլարի:

Քըրք Քրքորյանը Հայաստանում բացել է մի շարք դպրոցներ, հիվանդանոցներ, բարեգործական հաստատություններ, սակայն երբեք չի համաձայնել, որ այդ հաստատություններից որևէ մեկը կոչվի իր անունով:
Քըրք Քրքորյանն ամուսնացած է եղել 2 անգամ: Առաջին կնոջ հետ նա ապրել է 10 տարի, իսկ երկրորդի հետ՝ 30 տարի: Նա ունի 2 դուստր: