Վենետիկի Ս. Ղազար կղզու հայկական գանձերից մեկը. ինչի մասին է խոսքը
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պահվող հայկական գանձերից մեկն է Տրապիզոնի ավետարանը: Այն 1803 թ. Իգնատիոս Փափազյանի ձեռքով դուրս է բերվել Տրապիզոն քաղաքից, այդ իսկ պատճառով էլ կոչվում է Տրապիզոնի ավետարան:

Ավետարանի ծաղկողը, գրչության վայրը և այլ տվյալներ անհայտ են: Այս ձեռագիրը Ս. Ղազար կղզու ամենամեծ մատյանն է: Ենթադրվում է, որ երկու մանրանկարիչ են աշխատել դրա պատկերազարդման վրա: Ոճը «բյուզանդամետ» է, սակայն հայկական մանրանկարչությանը բնորոշ ինքնատիպությունն արտահայտված է ցայտուն։ Զարդամոտիվները յուրահատուկ են ու հարուստ։ Գործող անձինք պատկերված են արտահայտիչ ու կենդանի։