ՀԱՅ դավաճան, ում պատճառով թշնամին ջարդեր սկսեց ՀԱՅԵՐԻ դեմ. ո՞վ վրեժ լուծեց դավաճանից

«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»:

Նժդեհի այս խոսքերը թերևս լավագույնս են նկարագրում հայ ազգի պարտությունների, դժբախտությունների պատճառը: Այնպիսի տպավորություն է, որ դավաճանների թվով ոչ մի այլ երկրի չենք զիջում: Ինչքա՜ն պատմական փաստեր, դեպքեր, պատմություններ կան հայ դավաճանի «սխրանքների» մասին, ու թե ինչ հետևանքներ են ունեցել այդ «սխրանքները»…

20-րդ դար, 1908 թվականի մարտի 15՝ Վան քաղաքում կրակոցներ հնչեցին:

ՀՅԴ անդամներից մեկը՝ Դավիթ անունով մի հայ, դավաճանել էր սրբազան ուխտը: Դավաճանը իշխանություններին հայտնել էր մեծաքանակ զենք-զինամթերքի պաշարների տեղը, որի համար էլ Դաշնակցության մեկ այլ անդամ՝ 18-ամյա պատանի, ում անունը հայտնի չէ, սպանել է դավաճանին:

Հովհաննես Քաջազնունի. ՀՅԴ-ն, բոլշևիկները և Մուսավաթը Բաքվում 1918-ին -  Aniarc

Դե իսկ թուրք իշխանությունները, մասնավորապես երիտթուրքերը, ովքեր շարունակում էին ՙՙմեծ հայրիկի՚՚ գործը, պատճառ էին փնտրում Հայերին կոտորածի ենթարկելու համար: Լինենք անկեղծ, նրանց պատճառ էլ պետք չէր, պարզապես իրենց հանցագործությունները հիմնավորելու և արդարացնելու համար սպասում էին հարմար պահին: Իսկ սրանից ավելի հարմար պահ չէր էլ կարող լինել:

Տեղի իշխանությունները թշնաբար էին տրամադրված հայերի նկատմամբ: Այդ դավաճան հային հետապնդելուց ու անհաջողության մատնվելուց հետո նրանք անմարդկայնորեն հարձակվում են անմեղ հայերի վրա ու սկսում ջարդերը, որոնք տեղական իշխանություններն անվանեցին ընդհամենը ՙՙհուզումներ՚՚: Նրանց ասած այդ ՙՙհուզումները՚՚ հաջողվել է դադարեցնել միայն շնորհիվ ռուսական, ֆրանսիական և անգլիական փոխհյուպատոսների եռանդուն գործողությունների: