18-ամյա հերոս Դավիթը իր արյամբ պաշտպանեց Հադրութը․ նա իր ընկերների հետ պատմություն կերտեց

Պատերազմը փոխեց բազմաթիվ ճակատագրեր, խլեց բազմաթիվ երիտասարդ կյանքեր։ Մեր ամեն մի հերոսի թիկունքում մի սխրանքի ու հայրենասիրության անօրինակ պատմություն ու կերպար է կանգնած։ Դավիթն այդ հերոսներից մեկն էր։ Դավիթ Ղուլյանը ժամկետային զինծառայող էր և իր զինծառայության շրջանն անց էր կացնում Արցախում։

Տասնութամյա երիտասարդը, ով դեռ նոր-նոր պետք է մտներ կյանքի նոր փուլ, ստիպված է լինում կանգնել թշնամու դեմ՝ դեմ առ դեմ։ Բայց տակավին երիտասարդ Դավիթ Ղուլյանն իր տարեկիցների հետ մեծ պատվով էր կատարում իր առջև դրված բոլոր առաջադրանքները։

Հատկանշական է, որ Դավիթն իր զինծառայության ընթացքում միշտ դրական տեղեկություններ ու էմոցիաներ է փոխանցել ընտանիքի անդամներին, իսկ պшտերազմի օրերին միշտ հուսադրող լուրեր հայտնել։ Սակայն դա երկար չի տևել, քանի որ սեպտեմբերի 30-ին Դավիթը զոհվել է Հադրութում։

Հավերժ մարտիկի մասին պատմող հերոսական պատմություններն ու հիշողությունները միշտ անսահման նվիրումով են պատմվելու։ Պետք է միշտ հիշենք ու փառաբանենք մեր հերոսներին, մեր անմահ նահատակներին։