Այս ՀԱՅՈՒՀԻՆ 20-րդ դարի ամենահայտնի երգչուհիներից է. գիտե՞ս, թե որ հայտնի երգիչներն են եղել նրա աշակերտները

Հեղինե Հովսեփի Ղորղանյան (Հեղինե Տերյան-Կորգանովան) ծնվել է Թիֆլիսում 1864 թվականի օգոստոսի 9-ին: Եղել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի, երգիչներ Հովհաննես Ղորղանյանի և Կոնստանտին Ղորղանյանի, երգչուհիներ Նինա Ղորղանյանի և Մարիամ Ղորղանյանի քույրը։

Երգեցողություն է սովորել Պետերբուրգում և Փարիզում (դասատու՝ Պ.Վիարդո-Գարսիա), ապա մասնագիտացել Իտալիայում: Երգել Եվրոպայի մի շարք քաղաքների թատրոններում, հատկապես՝ Իտալիայում։ 1884թ. վերադարձել է Թիֆլիս, ելույթներ ունեցել տեղի, Մոսկվայի և Պետերբուրգի օպերային թատրոններում։ 1894թ. Ֆ. Շալյապինի հետ հանդես է եկել բարեգործական համերգով՝ օգնելու Կարսում և Երևանում երաշտից տուժած քաղաքացիների համար:

1899թ-ից եղել է Խարկովի օպերային թատրոնի մեներգչուհի, հանդես եկել նաև Կիևում։ Դերերգերից են՝ Ռոզինա (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Աիդա (Վերդիի «Աիդա»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Հուդիթ (Սերովի «Հուդիթ»), Վալենտինա (Մեյերբերի «Հուգենոտներ»), Լիզա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին») և այլն։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի, ելույթներ ունեցել եղբոր հետ։

1904թ. թողել է բեմը, անցել մանկավարժական աշխատանքի (աշակերտներից են՝ Քսենիա Դերժինսկայան, Ելենա Կատուլսկայան և այլք)։ Եղել է Մոսկվայի ֆիլհարոմնիկ երաժշտական-դրամատիկական ուսումնարանի պրոֆեսոր, ապա դասավանդել է Պետերբուրգի կոնսերվատորիայում: 1917թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ դասավանդել է Ռախմանինովի անվան ռուսական կոնսերվատորիայում:

Մահացել է 1937 թվականի մարտի 25-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում: