«Մի ընտանիքից 2 ԼՈՒՅՍ տարան». ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՆԵՐՆԵՐ ԱՆԹԱՆՅԱՆՆԵՐԸ զոհվեցին՝ հանուն հայրենիքի, երբ ողջ ջոկատը նահանջում էր

Լևոն և Արմեն Անթանյանները հարազատ եղբայրներ էին: Երկուսն էլ զոհվեցին Շուշիում: Լևոնը 27 տարեկան էր, Արմենը՝ 26:

Արմենն ու Լևոնը աշխատում էին ՀՀ ոստիկանության զորքերում. պատերազմի առաջին օրից անընդհատ եղել են դիրքերում, առաջին մեկ ամիսն անգամ չեն իջել դիրքերից նույնիսկ հագուստը փոխելու նպատակով:

Եղբայրներից մեկը եղել է տանկի մոտ, և երկու եղբայր վիրավորվել են նոյեմբերի 8-ի առավոտյան: Փոքր եղբայրս, երբ տանկի կողքով գնացել է, տանկը պայթեցրել են: Լևոնը տեսել է, թե ոնց է Արմենն ընկնում, այդ ժամանակ ուզել են նահանջել: Իրենց ջոկատից մի քանիսը փորձել են նահանջել, բայց Լևոնը չի գնացել նրանց հետ, ուզել է բարձրանալ, եղբորը օգնել:

Բարձրացել է վերև, ու որոշել է օգնել, բայց մյուսները որոշել են փախչել: Փախչողների մեքենան պայթեցվել է, բոլորը մեջը մոխրացել են, իսկ իրենց արդեն դիվերսանտներն են մահացու վիրավորում հասցրել, երկուսին էլ, ու նոյեմբերի 9-ին երկուսն էլ մահացել են»:

Լևոնն ամուսնացած էր, ունի երկու փոքրիկ՝ Անգելին ու Սմբատիկը: Իսկ փոքր եղբայրը՝ Արմենը, դեռ ամուսնացած չէր:

Քույրը պատմում է՝ երկու եղբայրն էլ շատ ուրախ մարդիկ էին, բազում հիշողություններ ունի նրանց հետ կապված:

Եղբայրները ծնվել, մեծացել են Աշտարակում: Իրենց մեծ ընտանիքով ապրում էին Աշտարակին մոտ գտնվող Սասունիկ գյուղում: