«Նորածինը՝ մեջքին կապած, 3 երեխաներն էլ՝ իր հետ». հենց այսպիսին է ՀԱՅ կինը, նույնիսկ ամուսնուն կորցնելուց հետո պայքարում է թշնամու դեմ
Հռիփսիմե Կարապետովնա Դեմուրճյան/ Էպոյան (1890—1968):
24 տարեկանում, ունենալով 4 երեխա, այրիացել է: Ամուսինը մահացել է պատերազմում 1914 թվականին: 1915-ին ցեղասպանության ժամանակ երեխաների հետ փախել է: Նորածնին կապել է մեջքին, երեք երեխաները քայլել են իր հետ:
Նորածինը մահացել է: Նախատատը թաղել է նրան անտառում, բայց պետք է շարունակեին փախչել, որպեսզի մյուս երեխաները փրկվեին: Հայտնվել է Բաթումիում, իսկ հետագայում եկել է ապրելու Մայկոպ քաղաք:

Ավագ որդին նրա հենարանն էր, բայց 14 տարեկանում մահացավ տենդից:
Ձախից նախապապն ու նախատատն են: Մեջտեղում տատի տատը, նրա աղջիկն ու աղջկա ամուսինը:

Նախապապ Լեոն Անդրեսյանց (1907—1985): Ցեղասպանության ժամանակ նրան թաքցրել է մի թուրք ընտանիք՝ փրկելով կյանքը: Պարել է ազգային պարեր թատրոնում: