«Մի անգամ նստել է, որ Աստվածաշունչ կարդա, հենց այդ պահին թշնամու գնդակը անցել է գլխի վրայով». ՀԵՐՈՍ ՌԱԶՄԻԿԸ առաջին անգամ փրկվեց, բայց երկրորդ անգամ զոհեց իրեն՝ հանուն ընկերների

20 տարեկան Ռազմիկ Բարսեղյանը դաստիարակված, դրական ու լուսավոր անհատականություն էր, ով միշտ երգում, պարում ու ծիծաղում էր։

Բյուրեղյա մաքրություն ունեցող հերոսը 2019 թվականի հուլիս ամսից ծառայում էր Աշտարակում (Մուղնի): 2020 թվականի հունվար ամսից տեղափոխեցին Շուշի, իսկ հունիս ամսից Մատաղիսի դիրքերում էր, առաջնագծում։ Նա աստվածապաշտ էր ու մեծ հավատով լի:

Մարտի դաշտում վերացնելով թշնամուն, հոգու խորքում խորը սթրես էր ապրում, որի մասին վերջին անգամ կիսվել էր մոր հետ:

Ռազմիկը շատ վտանգների միջով անցնելով և մարտի դաշտում ընկերներին կորցնելով՝ հասկացել էր, որ միգուցե էլ հետ գալու շանս չունենա, դրա համար մամային ասել էր՝ «Լավ մնացեք, մամ»:

Ռազմիկը ասում էր, որ Աստված շատ փորձանքներից է փրկել իրեն ու իր ընկերներին: Մի անգամ նույնիսկ հիշել է Աստվածաշունչը, փոքրիկ աթոռին նստել, որպեսզի կարդա ու հենց այդ պահին թշնամու գնդակը անցել է գլխի վրայով:

Ռազմիկը, սեփական կյանքը վտանգելքով, օգնել է դիրքերից իջեցնել աչքի առաջ զոհված բոլոր մարտական ընկերների մարմինները, անգամ այն ժամանակ, երբ հրամանատարը արգելել է նրան նման բան անել:

Փա՛ռք Քեզ ՀԵՐՈՍ, շնորհակալ ենք: