Ասում են, որ այս հայի խորհրդով է ստեղծվել գերմանական ռեյխի խորհրդանիշը․ ծանոթանանք Գեորգի Գյուրջիևի հետ
Գեորգի Գյուրջիևը ծնվել է Ալեքսանդրապոլում, Տիխայա փողոցի թիվ 35 տանը: Ականատեսները վկայում են, որ նա ծնվել է լայն բացած աչքերով, անձայն, անճիչ: Ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ. ոմանք ասում են 1866 թ., ոմանք` 1872 թ. կամ 1877 թ.:
Գյուրջիևը մանկուց ընկերություն էր անում Ավետիք Իսահակյանի հետ և Փարիզում հաճախ էր հյուրընկալում բանաստեղծին:
Նա հայոց մատյաններում միստիկ երևույթներ էր որոնում: Եվ ահա մի օր նրա ձեռքն է ընկնում գրաբար հայերենով մի մատյան, որը պատմում է հազարամյակներ առաջ Բաբելոնում գործած մի ընկերակցության մասին: Դա կլանում է Գյուրջիևին: Այլևս նրա կյանքի ուղին նախանշված էր:
Գյուրջիևը սկսեց հին հայկական փիլիսոփայությունից, ապա անցավ Գիլգամեշին, միջագետքյան քաղաքակրթությանը, ապա եվրոպական միստիկ փիլիսոփայությանը:
22 տարեկանում նա ճամփորդեց ողջ Ասիայում, ուսումնասիրեց շատ կրոններ և ուսմունքներ, այցելեց գաղտնի միաբանություններ, ընկերակցություններ:
Նա մի օր անձամբ հանդիպեց Իոսիֆ Ստալինին…
Նա Ստալինին սովորեցրեց իր մոգական պարերը, հաղորդակից դարձրեց մոգական երաժշտությանը:
Բնականաբար Գյուրջիևին մեղադրեցին սատանիզմի և կախարդության մեջ: Ոմանք նրան համարում էին սև, ոմանք` սպիտակ մոգության վարպետ:
1949 թ. դեկտեմբերի 29-ին Գյուրջիևը զոհվեց ավտովթարից: Նա շատ արագ էր վարում մեքենան, սակայն շատերը համոզված էին, որ դա պատահական վթար չէր, այլ կանխամտածված սպանություն: Ասում են նա դեռ վաղուց էր զգացել իր մահը: Գոյություն ունի նաև մի լեգենդ, որ Գյուրջիեֆ Գեորգի Իվանովիչը կանխագուշակել է Լենինի և Տրոսկիի մահը, որից հետո Ստալինը Բերիային պատվիրեց այս մարդու հետ գործ ունենալ:
Հենց Գյուրջիևի խորհրդով հայկական հավերժախաչը դարձավ գերմանական ռեյխի խորհրդանիշը: