Այս ՀԱՅԻՑ թուրքական բանակում վախենում էին բոլորը, սակայն ՆԱ երբեք չվախեցավ իր ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ. ո՞վ էր ՀԱՅ ՍՊԱՆ

Հայտնի չէ, թե օսմանյան բանակում որքան էր հայության թիվը, սակայն մի բան փաստ է հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչների բազմաթիվ սերունդներ, խլվելով իրենց ազգային միջավայրից, ծառայել են հանուն օտար պետության եւ օտար կրոնի հաղթանակի: հայկական ծագում ունեցող բազմաթիվ գործիչներ կարողացել են նաև զբաղեցնել բարձր պաշտոններ:

Հայկական ծագում ուներ զորավար և պետական գործիչ Սուլեյման փաշա Էրմենին (1605-1680) իր բնատուր կարողությունների, ճարպկության եւ քաջության շնորհիվ կարողացել է հասարակ զինվորից բարձրանալ մեծ վեզիրի աստիճանի եւ դառնալ օսմանյան պատմության կարևոր դեմքերից մեկը:

Սուլեյման փաշան ոչ առաջինն էր, եւ ոչ էլ` վերջինը բռնի մահմեդականացված հայերից, սակայն, թերևս, միակն էր, որը չթաքցրեց իր ազգային ծագումը և Էրմենին որպես տիտղոս կրեց իր անվան կողքին ողջ կյանքում, անգամ` մեծ վեզիրի պաշտոնում:

Վստահ կարելի է պնդել, որ Խալիլ, Սուլեյման փաշաների նման բռնի մահմեդականացված շատ հայազգիներ են փայլել զինվորական ասպարեզում, սակայն ծառայելով թրքությանը` ճանաչվել են որպես թուրք: Նրանց անունները կամ մեզ չեն հասել, կամ թուրքական պատմությունը չի կամեցել արձանագրել նրանց ազգային ծագումը: Այդպես էր XVI դարի սուլթանության գլխավոր ճարտարապետ Սինան Մեծի պարագայում:

1931 թ. թուրքական հանդեսներից մեկում հրատարակվեց մի փաստաթուղթ, որը հաստատեց նրա հայկական ծագման փաստը: Սինանը որպես սակրավոր ծառայել է քրիստոնեական ծագում ունեցող ենիչերիական զորագնդում: Մասնակցել է 1524 թ. Բալկանյան եւ 1534 թ. Բաղդադի պատերազմներին:

Կառուցել է ռազմական նշանակություն ունեցող շինություններ, հիվանդանոցներ, կամուրջներ: Սինանը կատարելության է հասցրել իսլամական ճարտարապետությունը եւ համաշխարհային արվեստի պատմության մեջ տեղ գտել որպես մեծագույն ճարտարապետներից մեկը: