«ԴԱՎԻԹԸ սեպտեմբերի 27-ին պիտի իջներ դիրքերից, բայց արձակուրդ գնացող ընկերոջը փոխարինեց». ՀԵՐՈՍԸ խրամատում մինչև վերջին վայրկյանը ժպտում էր

2001թ.-ի օգոստոսի քսանչորսին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծնվեց Թորոսյանների ընտանիքի միակ որդին Դավիթը։ Քույրիկից փոքր էր 1 տարով և նրանք շատ հավատարիմ էին միմյանց հետ։

Ժպտուն էր Դավիթը, հոգատար, բարի և ազնիվ։

Ընտանիքը Դավիթին տեսակցության էր գնացել, բոլորը այնքան ուրախ էին։ Մայրը երջանկությունից արտասվում էր Դավիթն էլ գրկել էր մայրիկին և ասում.«Մամ մի լացի էլի» և այդպես ասես կարոտը չառնելով գրկել էր և կանգնել։

Միշտ ժպտուն և ուրախ Դավիթը մի օր ընկերոջն ասել էր. «Ես երբ ժպտում եմ, ապա սթրեսի մեջ եմ»։ և ընկերոջ այն պատասխանին, որ Դավիթը միշտ էլ ժպտում է, նա պատասխանել էր.«բա տեսնում ես, ապա միշտ սթրեսի մեջ եմ»։

Սեպտեմբերի 25-ին նա ընտանիքի հետ վերջին անգամ խոսեց։ Իր հերթափոխը արդեն ավարտվել էր։

Սակայն ընկերը պիտի արձակուրդ գնար և նա համաձայնել էր իրեն փոխարինել։ Հենց այդ օրը սկսվեց պատերազմն ու ոչնչից չվախեցող Դավիթը մինչև վերջին պահը ժպտաց։ Սեպտեմբերի քսանյոթի երեկոյան հայրը հեռուստացույցով տեսավ, որ որդին անմահացել է։ Դավիթը իր ժպիտը տարավ երկինքներին, որ խաղաղություն բերի և այնտեղից հսկի մեր հայոց սահմանները։ Փառք քեզ Դավիթ Թորոսյան: