Ո՞րն է Հայաստանի «փոքր Շվեյցարիան»․ ինչու՞ են արաբները բոլորին խորհուրդ տալիս գնալ այդտեղ

Արաբները զբոսաշրջիկներին առաջարկում են «փախչել» Հայաստանի «փոքր Շվեյցարիա»` Դիլիջան։ Arabian Business ամսագիրը Հայաստանը ներառել է զբոսաշրջիկներին տոնական տրամադրություն պարգևող երկրների ցանկում։

«18 տոնական «փախուստ» ԱՄԷ–ից» խորագրով հոդվածում նշվում է, որ Հայաստանում կարելի է վայելել ու հիացմունք ապրել ազգային խոհանոցի գաղտնիքներից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում, իսկ հին շենքերին ու ամրոցներին նայելիս ուղղակի հաճույք ես ստանում։

Հայաստանի ճարտարապետությունն առանձնանում է նրանով, որ շենքերը կառուցված են հրաբխային քարից` տուֆից, որը վարդագույն երանգ է տալիս մեր երկրին; Արաբ հեղինակները առաջարկում են գլխավորապես այցելել Հայաստանի պատմության թանգարան, իսկ հետո ինչպես իրենք են անվանում «հզոր հուշահամալիր»՝ Ծիծեռնակաբերդ։

Նրանք զբոսաշրջիկներին պատմում են Հայաստանի «փոքր Շվեյցարիա»` Դիլիջանի մասին։ «Դա կատարյալ վայր է թուլանալու ու հանգստանալու համար», –մեջբերում ենք հրապարակումը։