Գիտե՞ք, որ Րաֆֆիին ցանկացել են սպանել հենց աշակերտների աչքի առաջ, բայց նա կարողացել է թաքնվել․ միայն իմանաք, թե ո՞վ է նրան օգնել

1875-1877 թվականին գրող, հրապարակախոս Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում՝ որպես հայոց լեզվի ու պատմության ուսուցիչ։ Րաֆֆին փորձում է կրթական ծրագրերում փոփոխություններ մտցնել, ավելացնել բնագիտական առարկաները, աշակերտների համար դպրոցական լաբորատորիաներ ստեղծել: Դրա համար միջոցներ էին անհրաժեշտ, եւ 1876թ. մայիսի 15-ին Րաֆֆին եւ դպրոցի հոգաբարձուները դիմում են կաթողիկոսին՝ խնդրելով ավելացնել դպրոցի եկամուտները: Սակայն եպիսկոպոս Վահրամ Մանկունին (1946-1920) մերժում է դիմումը՝ դեռ կաթողիկոսին չուղարկած:

Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը եւս տապալեցին հոգեւորականները: Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, և աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել»:

Րաֆֆու հանդեպ սարսափելի հալածանքներ են սկսվում: Հոգեւորականները կաշառում են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն: Ավազակը գիշերով սողոսկում է Րաֆֆու աշխատասենյակ ու տեսնում, որ նա, գրքերի մեջ խորասուզված, աշխատում է: Հանցագործը հրաժարվում է իր մտադրությունից, օգնություն առաջարկում Րաֆֆուն եւ խնդրում քաղաքից հեռանալ: Րաֆֆին չի հեռանում՝ որոշելով շարունակել պայքարը խավարամտության դեմ:

Թավրիզի դպրոցի նախկին աշակերտ Ա. Մելիք-Աբրահամյանն իր հուշերում պատմում է, թե ինչպես են դասի ժամանակ հոգևորականներն ու Րաֆֆու հակառակորդները ներխուժել դասարան: Րաֆֆին փրկվելու համար մտել է Նասրեդին շահի նկարի հետևը, որը մոլեռանդ ամբոխի համար սրբություն էր, և դրան դիպչել չէր կարելի: Այդպիսով այդ անգամ Րաֆֆին փրկվում է: