Հենց այս ՀԱՅԵՐԻ ձեռքում էր ողջ Ադրբեջանը. ովքե՞ր էին ՆՐԱՆՔ

Մուսավաթական Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների գրեթե 10 տոկոսը եղել են հայեր:

Ադրբեջանի կառավարության կազմում եղել են երկու հայ նախարար Դաշնակցություն կուսակցությունից՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը (Դաստակով):

Դաստակյանը զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի:

Եվս երկու հայ կոմունիստներ զբաղեցրել են Խորհրդային Ադրբեջանի ղեկավարի պաշտոնը՝ Լևոն Միրզոյանը (Արցախից) ու Ռուբեն Ռուբենովը (Թիֆլիսից):

Լևոն Միրզոյանը ծնվել է 1897թ․ Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղում: Ադրբեջանի առաջնորդ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է դարձել 29 տարեկանում՝ 1926թ․ հունվարի 21-ին: Պաշտոնավարել է երեքուկես տարի՝ մինչև 1929-ի օգոստոսի 5-ը: Հետագայում աշխատել է Ռուսաստանում, Ղազախստանում: Ստալինի հրամանով ձերբակալվել է և գնդակահարվել 1939-ին:

Խորհրդային Ադրբեջանի մեկ այլ հայազգի առաջնորդ՝  Ռուբեն Ռուբենովը (իսկական ազգանունը՝ Մկրտչյան), ծնվել է 1893թ․ Թիֆլիսում: Ադրբեջանի ղեկավար է եղել մոտ մեկ տարի՝ 1933-ի փետրվարից դեկտեմբեր: Ձերբակալվել է «տրոցկիստական ահաբեկչական կազմակերպությանը» անդամակցելու ամբաստանությամբ և գնդակահարվել 1937-ին: