Այս ՀԱՅԸ պայքարում էր հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ անկախության, սակայն ԽՍՀՄ-ի «թեթև ձեռքով» հայտնվեց բանտում. ո՞վ էր ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Կարապետ-Կարո Պողոսի Քիրամիջյանը ծնվել է 1940թ Բեյրութում: Մինչև կալանավորվելը եղել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ուսանող և «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) կազմակերպության խորհրդի անդամ։

Այդ տարիներին գործող սակավաթիվ անկախականներից էր։ Իր ելույթներում հաճախ է շեշտել անկախ Հայաստան ունենալու անհրաժեշտությունը: Նա ակտիվ անդամ էր և պայքարում էր՝ հանուն Հյաստանի: Սակայն նա նաև ամենածայրահեղականն էր, քանի որ պնդում էր՝ պետք է զենք բերել ու հարկ եղած դեպքում այն օգտագործել:

Դատական նիստի ժամանակ չի էլ պատրաստվել հրաժարվել այդ մեղադրանքից և հայտարարել է, որ «այն պետք է գործադրվեր մեր գործին խոչընդոտողներին ոչնչացնելու, Կարինյանի նման մարդկանց ոչնչացնելու և փաստաթղթերի տեղափոխությունն ապահովելու համար»:

Խոսքը հայ բոլշևիկ, կոմունիստական կուսակցության ակտիվ գործիչ, գրականագետ Արտաշես Կարինյանի մասին է, ով համարվում էր հայ ժողովրդի դավաճանը, քանի որ պնդում էր՝ պետք է վերջ տալ միասնական Հայաստան ունենալու գաղափարին, և հայերը պետք է ցրվեն ողջ Ռուսաստանով:

Քեմիջյանը կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 29-ին: Դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայում, քաղաքական կալանավորների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրում։

Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան, աշխատել իր մասնագիտությամբ, իսկ 1970-ականներին մեկնել է ԱՄՆ մշտական բնակության։